|
11.02.26
📢 Մեկնարկում է Մասնակցային բյուջետավորման քվեարկության փուլը Տաշիր համայնքում
|
|
Սիրելի՛ համայքակիցներ,Տաշիր համայնքում մեկնարկում է Մասնակցային բյուջետավորման ծրագրի ամենակարևոր փուլը՝ քվեարկությունը։ Այժմ ձեր ձայնով է որոշվելու, թե ներկայացված գաղափարներից որոնք կդառնան իրականություն և կֆինանսավորվեն համայնքային բյուջեից։Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բնակչի մասնակցել համայնքի զարգացման գործընթացին, առաջարկել լուծումներ և ընտրել առաջնահերթ ծրագրերը։🗳 Ինչպե՞ս մասնակցել քվեարկությանը✔️ Անցե՛ք հղմամբ՝ https://tashircity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&tv=-4&g=22e993fa-b257-4250-b5e9-26641ed9e382 և ծանոթացեք հաստատված ծրագրային առաջարկներին✔️ Ընտրեք ձեզ համար ամենակարևոր նախաձեռնությունը✔️ Եթե գրանցված եք կայքում, ապա մուտք գործեք ...
Մանրամասն |
|
|
11.02.26
--❄️⛄️ ՁՄԵՄԱՐԴ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ՝ ՍԱՀՆԱԿՆԵՐ 🛷
|
|
Տաշիր համայնքում անցկացված ձմեմարդ պատրաստելու մրցույթը կրկին ապացուցեց, որ մեր համայնքը լի է ստեղծագործ, ակտիվ ու ժպտերես բնակիչներով։ Մրցույթի ընթացքում ներկայացված ձմեմարդերը աչքի էին ընկնում իրենց յուրօրինակությամբ, երևակայությամբ և ջերմ տրամադրությամբ։ Մրցույթի հաղթող մասնակիցներին, որպես խրախուսանք և հաճելի հիշատակ, տրամադրվեցին սահնակներ՝ ձմեռային օրերը առավել ուրախ ու ակտիվ դարձնելու համար։ 🛷❄️ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ իրենց մասնակցության, դրական էներգիայի և համայնքային կյանքը գունավորելու համար և շնորհավորում ենք հաղթողներին։ Մնացեք մեզ հետ և մասնակցեք համայնքային հաջորդ նախաձեռնություններին։ 💙
|
|
|
10.02.26
ՏԱՇԻՐ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆԸ
|
|
♻️ 🤝Տաշիր և Ստեփանավան համայնքների համագործակցությունը՝ ուղղված թափոնների կրճատմանըՄԱԶԾ Հայաստան Քաղաքների էքսպերիեմենտային ֆոնդ ծրագրի շրջանակներում Ստեփանավան և Տաշիր համայնքները համատեղ սկսել են թափոնների տեսակավորման ծառայություն մատուցել բնակիչներին։📅 Փետրվարի 5-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Ստեփանավանի և Տաշիրի համայնքապետարանների, ինչպես նաև կոմունալ սպասարկման ՀՈԱԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեց համայնքների միջև կնքվող համագործակցության համաձայնագրի տեքսը և դրանից բխող հետևանքները։ Հանդիպման ընթացքում համայնքապետարանների թիմերը ծանոթացան նաև ՄԱԶԾ տարածքային գրասենյակի կողմից արհեստական բանականության միջոցով ստեղծված գործիքին, որի միջոցով ծրագրի ...
Մանրամասն |
|
|
10.02.26
«ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
N 1325 ԲԱՆԱՁևԻ 2025–2027 ԹԹ. ԵՐՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
|
|
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2025–2027 թվականների երրորդ ազգային գործողությունների ծրագիրը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ՝ ներգրավելով պետական կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին։ Ծրագիրը հիմնված է նախորդ երկու ազգային գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրված փորձի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վրա և նպատակ ունի ապահովել իրականացված քայլերի շարունակականությունն ու արդյունավետությունը։ Ծրագրի հիմնական նպատակն է խթանել կանանց և աղջիկների լիարժեք խաղաղաշինության, ...
Մանրամասն |
|
|
05.02.26
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
|
|
Փետրվարի 5-ին ՀՀ Լոռու մարզպետի օգնական Հայկ Հակոբյանը և Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը հանդիպում ունեցան Արցախից բռնի տեղահանված և Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում բնակություն հաստատած քաղաքացիների հետ , որի ընթացքում պաշտոնյաները ներկայացրին բնակարանային ապահովման ծրագիրը։Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի հիմնական դրույթները, շահառու դառնալու պայմանները, աջակցության ձևաչափերը և դիմումների ներկայացման ընթացակարգը։ Պաշտոնյաները նշեցին, որ ծրագրի նպատակն է աջակցել Արցախից տեղահանված ընտանիքներին՝ ապահովելով նրանց կայուն բնակարանային պայմաններով և նպաստելով սոցիալական ինտեգրմանը Հայաստանի Հանրապետությունում։Հանդիպման ընթացքում տեղահանված քաղաքացիները ...
Մանրամասն |
|
|
05.02.26
«ԿԻՆՈԴՊՐՈՑ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2026 թվականի փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը:Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը, գործընկեր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ):«Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ: Կրթական ծրագիրը նպատակ ունի նպաստել կինոարտադրության ոլորտում ակտիվացնել լրացուցիչ և շարունակական կրթությունը: Կինոարտադրության ...
Մանրամասն |
|
|
04.02.26
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐՉԱՊԵՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԵՏ
|
|
Այսօր ՀՀ Լոռու մարզպետի օգնական Հայկ Հակոբյանը և Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը հերթական հանդիպում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տաշիր համայնքի Սարչապետ բնակավայրում բնակություն հաստատած արցախցիների հետ, որ ընթացքում ներկայացվեց պետական աջակցության բնակարանային ծրագիրը, ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները։ Քննարկվեցին քաղաքացիության ձեռք բերման ընթացքում հանդիպած խնդիրներն ու հարցերը։ Նմանատիպ հանդիպումները համայնքոմ կրում են մշտական բնույթ։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |