«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասինե ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասինե N 1325-Ն ( խմբագրված 28.12.2023- N2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2025 թվականի մայիսի 29-ին, ժամը` 12:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի Նովոսելցովո բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Դրուզյաե ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Նովոսելցովո-1 տորֆերի թիվ 1 և 2 տորֆաճահիճներ հանքավայրում հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային լսումը: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված փաստաթղթերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ նշված ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան:
Հանրային լսման պատասխանատու՝ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Նովոսելցովո բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Միշայի Հարությունյան (հեռ՝ 077078750, hayk.harutyunyan889@mail.ru)