Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագրով իրականացվող «ծրագրի շրջանակում իրականացվող «Կամրջող համայնքներ, ավելի մաքուր համայնքների համար» դրամաշնորհային ծրագրում՝ բնապահպանական ոլորտի փորձագետ աշխատելու նպատակով։
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
1) Մշակել Տաշիր համայքնի թափոննորի կառավարման ռազմավարությունը ։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 100 օր՝ բաժանելով հանդիպումները մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը:
3․ Փորձագետ ներկայացվող պահանջներն են՝
1) Բարձրագույն կրթություն.
2) Բնապահպանական ոլորտում փորձագիտական առնվազն 3 տարվա աշխատանքի փորձ․
3) Օրենսդրական ակտերի՝ տեղական և միջազգային նորմատիվների իմացություն,
4) Կոշտ թափոնների կառավարման մեթոդաբանությունների իմացություն,
5) Վերլուծական և ռազմավարական մտածողություն,
6) Տեխնիկատնտեսական հիմնավորման և բյուջետավորման հմտություններ,
7) Միջազգային փորձ (մասնակցություն ծրագրերի՝ UNDP, GIZ, EU և այլն),
8) Տեխնիկական հաշվետվությունների, ռազմավարական փաստաթղթերի կազմման փորձ,
9) Թիմային աշխատանքի և պրոյեկտների համակարգման հմտություններ:
4․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. մայիսի 16-ը ներառյալ:
5․ Աշխատանքների իրականացման վայր` ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք։
6․ Ընտրություն կատարելու եղանակը` Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն և (կամ) հարցազրույց։
7․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) ինքնակենսագրական CV (ըստ ստորև ներկայացված ձևի),
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) Դիլմոմ (դիպլոմներ) և այլ փաստաթղթեր
8․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով (էլ․ փոստ՝ developmentprogramstashir@gmail.com)։
9․ Փաստաթղթերն (անձամբ ներկայացնելու դեպքում) ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-17.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Տաշիրի համայնքապետարանի Աշխատկազմի քարտուղար Նունե Սոլոյանին (հեռ․՝ (0254 2-21-68)։