Հայտարարվում է մրցույթ՝ Մեծավանի «Գույների աշխարհ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի մեթոդիստի ուսումնական գծով տնօրենի տեղակալի/ 0,25 դրույք/ և երաժշտական դաստիարակի /0,5/ թափուր տեղերի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ըստ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից մշակված հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• դիմում (Ձև 1).
• կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
• անձը հաստատող փաստաթուղթ.
• աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
• ինքնակենսագրություն (Ձև 4).
• մեկ լուսանկար` 3x4 չափի.
• այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
• Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են Տաշիր համայնքի Մեծավան գյուղի <<Գույների աշխարհ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ում 2025թ հուլիսի 21-ից օգոստոսի 20 -ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա 2025թ օգոստոսի 22-ին, ժամը 14:00-ին մեթոդիստի՝ուսումնական գծով տնօրենի տեղակալի, երաժշտության դաստիարակին՝ 16։00-ին, Մեծավանի <<Գույների աշխարհ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ում, հասցեն՝ գ. Մեծավան, Զ.Անդրանիկի 38 Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՝ +37477072959 հեռախոսահամարով: