«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասինե ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասինե N 1325-Ն ( խմբագրված 28.12.2023- N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2025 թվականի նոյեմբերի 28 ին, ժամը` 14 :30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ԲՈԶՈՅԱՆ" ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Երևանյան փողոց, թիվ 6/4 հասցեում հասցեում "ԲՈԶՈՅԱՆ" ՍՊԸ-ին սեփականությնա իրավունքով պատկանող գյուղատնտեսական, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի վրա Ջերմոց 1-85*66, Ջերմոց 2-39*45 կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային լսումը: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված փաստաթղթերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: Հանրային լսման պատասխանատու՝ ՀՀ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյան (հեռ՝ 0254-2-22-41, tashirhamaynq@gmail.com)