Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Արմեն Սուքիասյանի և Անուշ Սուքիասյանի կողմից նախատեսվող Լոռու մարզի Տաշիր համայնքի Երևանյան փողոց թիվ 259/1 հասցեում նախատեսվող արտադրական պահեստի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Տաշիրի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): Հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կտեղադրվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում։