«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասինե ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասինե N 1325-Ն (խմբագրված 28.12.2023- N2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2026 թվականի օգոստոսի 07-ին, ժամը` 14:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94 ) տեղի կունենա «Հայքարե ԱԿ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի վարչական տարածքում Սարատովկայի բազալտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում փոփոխություններ կատարելու մասին շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային լսումը: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված փաստաթղթերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: Հանրային լսման պատասխանատու՝ ՀՀ Տաշիր համայնքի համայնքի ղեկավար բնակավայրի վարչական ղեկավար Էդգար Արշակյան (հեռ՝ 0254-2-22-41, tashirhamaynq@gmail.com):