Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու ««ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակավայրերի միջբնակավայրերի և ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին», «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակավայրերի միջբնակավայրերի և ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին»», ««ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի փողոցների լուսավորության համակարգի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին»», ««ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի համար 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տիպային շենքի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին» որոշման, «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի մշակույթի տան վերանորոգում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին» որոշման, «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Ապավեն, Արծնի, Լեռնահովիտ, Ձորամուտ, Մեծավան, Նորաշեն, Պետրովկա, Պաղաղբյուր բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում/վերանորոգում/ընդլայնում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին» որոշման, «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի հիմանորոգում/կառուցում՝ ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94 հասցեում գտնվող Տաշիր համայնքի համայնքապետարանի վարչական շենքի կապիտալ վերանորոգում՝ էներգիախնայող միջոցների կիրառմամբ, ք. Տաշիր, Երևանյան փ. 14 շ. հարևանությամբ տաղավարների կառուցում, Գոգավան բնակավայրի տեղեկատվական կենտրոնի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին» որոշման, «Տաշիր համայնքի Ապավեն, Արծնի, Լեռնահովիտ, Ձորամուտ, Մեծավան, Նորաշեն, Պաղաղբյուր, Սարչապետ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ» որոշման նախագծերի հանրային բաց լսումներին կամ քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված որոշման նախագծերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2026 թվականի հունվարի 22ից փետրվարի 05-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան:
2026 թվականի փետրվարի 06-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագծերի հանրային քննարկում: