«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասինե ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասինե N 1325-Ն ( խմբագրված 28.12.2023- N2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2026 թվականի փետրվարի 23-ին, ժամը` 14:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում /հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ.Պրիվոլնոյե, 2-րդ փողոց,թիվ 49 / տեղի կունենա «Բազմակետ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի վարչական տարածքում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային լսումը: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված փաստաթղթերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ նշված ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: Հանրային լսման պատասխանատու՝ ՀՀ Տաշիր համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի վարչական ղեկավար Էմիլ Վաչագանի Գրիգորյան (հեռ՝ 094909225, kirk1978@mail.ru)