Տաշիր համայնքի « Ամալյա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ » ՀՈԱԿ-Ը հայտարարում է մրցույթ մեթոդիստի թափուր հաստիքի համար 1 դրույքաչափով։ Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն պարտադիր մասնագիտական կրթություն և աշխատանքային փորձ։
Բարձրագույն մանկավարժական կրթություն (բակալավր, մագիստրոս)։
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք, կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8 )Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ ,կամ զինվորական կցագրման վկայական
9) հրատարակված հոդվածների ցանկ ,կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
10)Որակավորման պահանջները՝ հաստատության մեթոդիստի,տնօրենի ուսումնական գծով պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա՝ բարձրագույն մանկավարժական կրթություն։
Որակավորման պահանջները`
1) նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ։
Մրցույթն անց է կացվելու 2026 թվականի մայիսի 05-ին։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի ապրիլի 07-ից մինչև 2026 թվականի մայիսի 04 -ը ներառյալ, ամեն օր ժամը 09:00-17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, ք.Տաշիր Կ.Դեմիրճյան փ թաղ. 4 շենք 66 Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր։ Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374-77-42-33-78 հեռախոսահամարով: