Հայտարարվում է մրցույթ՝ Մեծավանի <<Գույների աշխարհ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ի մեթոդիստի ուսումնական գծով տնօրենի տեղակալի/ 0,25 դրույք/ և երաժշտության դաստիարակի /0,5/ թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ըստ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից մշակված հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
· դիմում (Ձև 1).
· կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
· անձը հաստատող փաստաթուղթ.
· աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
· ինքնակենսագրություն (Ձև 4).
· մեկ լուսանկար` 3x4 չափի.
· այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
· Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
· հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են Տաշիր համայնքի Մեծավան գյուղի <<Գույների աշխարհ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ում 2026թ հունիսի 29-ից հուլիսի 24-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2026թ հուլիսի 30 -ին, ժամը 16։00-ին մեթոդիստի՝ուսումնական գծով տնօրենի տեղակալի, երաժշտության դաստիարակին՝ 14։00-ին, Մեծավանի <<Գույների աշխարհ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ում, հասցեն՝ գ. Մեծավան, Զ.Անդրանիկի 38
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՝ +37477072959 հեռախոսահամարով: