Գույների աշխարհ մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ փոխարինող բուժքրոջ՝ 0.5 դրույքաչափով թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Թեկնածուին ներկայացվող պահանջները՝
• ունենալ բուժքրոջ մասնագիտական համապատասխան կրթություն և որակավորում,
• ներկայացնել մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմ և դրա հավելվածը,
• ունենալ բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը հավաստող՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթեր,
• ունենալ, օրենքով նախատեսված դեպքերում, գործող համապատասխան լիցենզիա/մասնագիտական գործունեության թույլտվություն,
• համապատասխանել բուժաշխատողի մասնագիտական գործունեության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
Ներկայացվող փաստաթղթերն են՝
դիմում,
անձը հաստատող փաստաթուղթ,
մասնագիտական կրթության դիպլոմի և հավելվածի պատճենները,
մասնագիտական որակավորումը և օրենքով պահանջվող համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունը հավաստող փաստաթղթերը։
Դիմումներն ընդունվում են Տաշիր համայնքի Մեծավան գյուղի «Գույների աշխարհ» մանակապարտեզ ՀՈԱԿ-ի ,Զ․Անդրանիկի 38 հասցեում։
Աշխատանքային օրերին 9։00-ից մինչև 17։00,։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ 077072959 հեռախոսահամարով։