«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասինե ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասինե N 1325-Ն ( խմբագրված 28.12.2023- N2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2026 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը` 14:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում ( հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան փողոց, թիվ 30) տեղի կունենա «ԲՈԶՈՅԱՆե ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի, Տաշիր քաղաքի Տաշիր- Գյումրի մայրուղու 55 անասնապահական համալիր հասցեում արդեն իսկ առկա խոզաբուծական ֆերմայում խոզաբուծական գործունեության իրականացման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային լսում Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված փաստաթղթերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ նշված ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: Հանրային լսման պատասխանատու՝ ՀՀ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյան (հեռ 0254-2-21-68,tashirhamaynq@gmail.com)