Հայտարարվում է մրցույթ՝ Մեծավանի <<Գույների աշխարհ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ի դաստիարակի (1,12 դրույք) և երաժշության դաստիարակի ( 0.25 դրույք) թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ըստ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից մշակված հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին :
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում (Ձև 1).
- կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
- անձը հաստատող փաստաթուղթ.
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
- ինքնակենսագրություն (Ձև 4).
- մեկ լուսանկար` 3x4 չափի.
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են Տաշիր համայնքի Մեծավան գյուղի <<Գույների աշխարհ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ում 2024թ. մայիսի 6-ից հունիսի 3-ը ներառյալ,ամեն օր ժամը 10:00-ից 17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ հունիսի 7-ին, ժամը 15:00-ին (դաստիարակի մրցույթ) և 16:00_ին (երաժշության դաստիարակի մրցույթ) Մեծավանի <<Գույների աշխարհ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ում, հասցեն՝ գ. Մեծավան , Զ.Անդրանիկի 38
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՝ +37477072959 հեռախոսահամարով: