Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրի շրջանակներում «Ջրային ռեսուրսների կառավարումը Տաշիրում» համայնքնային ծրագրային հայտի ներկայացման վերաբերյալ հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված ծրագրային հայտի վերաբերյալ 2024 թվականի մայսիսի 13-ից մայիսի 26-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: Հանրային քննարկումը կհրավիրվի 2024 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում: