Խորը ցավով հայտնում ենք, որ ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մահացել է Տաշիրի բնակիչ Նարեկ Մարգարյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 8-ի,ժամը 17:00-ին, Տաշիրի Սուրբ Աստվածածին եկեղեցում,հուղարկավորությունը՝ հունիսի 9-ին՝ ժամը 13:00-ին։
Տաշիրի համայնքապետարանն իր խորին ցավակցությունն է հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին ու ծառայակից ընկերներին։
Հավերժ հիշատակ։