|
25.03.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՍԵԼԱՎԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
|
🌊❄️ Հարգելի բնակիչներ,Տաշիր համայնքում սկսվել են սելավատարների մաքրման աշխատանքները՝ պայմանավորված ձյան առատ հալոցքներով։Այս օրերին հատկապես կարևոր է ապահովել ջրահեռացման համակարգերի անխափան աշխատանքը՝ ապահովելու համար սելավատարների անցանելիությունը և կանխելու ճանապարհների վնասումները ու հնարավոր վտանգները բնակիչների համար։🚜 Մաքրման աշխատանքները իրականացվում են համայնքային ծառայությունների կողմից՝ առաջնահերթություն տալով առավել ռիսկային հատվածներին։👉 Խնդրում ենք բնակիչներին՝* Չխոչընդոտել աշխատանքներին,* Չնետել աղբ սելավատարների մեջ,* Անհրաժեշտության դեպքում տեղեկացնել խնդիրների մասին համայնքապետարանին։Միասին կարող ենք ապահովել մեր համայնքի անվտանգությունն ու մաքրությունը։#Tashir #ՏաշիրՀամայնք ...
Մանրամասն |
|
|
25.03.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
📢 ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ, Տեղեկացնում ենք, որ մարտի 25-ից մինչև ապրիլի 15-ը Տաշիր համայնքի Ապավեն և Սարչապետ բնակավայրերի տարածքներում կիրականացվեն կրծողների (մկների և նմանատիպ վնասատուների) դեմ պայքարի միջոցառումներ։ 🧪 Աշխատանքների ընթացքում կօգտագործվեն միայն թույլատրելի և անվտանգ ագրոտեխնիկական ու կենսաբանական միջոցներ` պահպանելով բոլոր անվտանգության կանոնները։ ⚠️ Խնդրում ենք լինել զգույշ և խուսափել միջոցառումների ընթացքում նշված տարածքներում գտնվելուց։ Շնորհակալություն ըմբռնման և համագործակցության համար։ #Տաշիր #Տաշիրի համայնքապետարան #Հայտարարություն --
|
|
|
23.03.26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԵՐԻ և ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 1-3-ՐԴ և 4-6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԻՋև 2026 ԹՎԱԿԱՆԻՆ «ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ»» ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
|
Մարտի 16-ին և 23-ին «ՀՀ Լոռու մարզի Լեռնահովիտի Ս.Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում կազմակերպվեց և անցկացվեց «Սպորտլանդիա»» մարզական միջոցառման համայնքային փուլը։Առաջին տարիքային խմբի (1-3-րդ դասարաններ) համայնքային փուլի մասնակցության հայտեր էին ներկայացրել «ՀՀ Լոռու մարզի Լեռնահովիտի Ս.Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծավանի N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը։ 1-ին տեղը գրավեց ՀՀ Լոռու մարզի Լեռնահովիտի Ս.Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմը։2-րդ տեղը գրավեց ՀՀ Լոռու մարզի Մեծավանի N2 միջնակարգ դպրոցի հավաքական թիմը։ Երկրորդ տարիքային խմբի (4-6-րդ դասարաններ) ...
Մանրամասն |
|
|
20.03.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
|
|
Մարտի 19-ին «ՀՀ Լոռու մազի Մեդովկայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը։ Առաջին տարիքային խմբի (5-6 դասարաններ) համայնքային փուլի մասնակցության հայտեր էին ներկայացրել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի թիվ 1 հիմնական և ՀՀ Լոռու մարզի Մեդովկայի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը։ 1-ին տեղը գրավեց ՀՀ Լոռու մարզի Մեդովկայի ...
Մանրամասն |
|
|
19.03.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մարտի 26-ին, ժամը 14:30-ին , Տաշիրիհամայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94 ) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝ 1.«Բազմակետ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի վարչական տարածքում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրակաացմանը նախնական համաձայնություն տալու մասին, 2.Քաղաքացի Դավիթ Աշոտի Արոյանի սեփականությունը հանդիսացող անասնագոմ կառուցելու համար նախատեսվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին, 3.Հայաստանի Հանրապետության ...
Մանրամասն |
|
|
17.03.26
ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՍԻՐՈՎ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ և ՀՅՈՒՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԵՂԵՑԻԿ ՀԱՄԵՐԳԻ
|
|
Մարտի 18-ին Տաշիրի համայնքապետարանի հրավերով և հովանավորությամբ Տաշիրի մշակույթի կենտրոնում տեղի կունենա Վանաձորի «Հորովել» երգի - պարի անսամբլի համերգային ծրագիրը։ Համերգի ընթացքում կներկայացվեն հայկական ազգային երգի և պարի լավագույն կատարումները՝ լի ազգային ոգով, գեղեցիկ բեմադրություններով և բարձրարվեստ ներկայացմամբ։ 📍 Վայրը՝ Տաշիրի մշակույթի կենտրոն 📅 Ամսաթիվը՝ մարտի 18 ⏰ Ժամը՝ 18։00 Մուտքն ազատ է։ Սիրելի’ աղջիկներ, կանայք, մայրեր թող գարնանային արևն ու լույսը լցնի ձեր սրտերը սիրով ու ջերմությամբ Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին վայելելու գեղեցիկ երեկոն։
|
|
|
12.03.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԼԻԳԱ» ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
|
|
Մարտի 10-12-ը «ՀՀ Լոռու մազի Լեռնահովիտի Ս․ Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը։Առաջին տարիքային խմբի (5-6 դասարաններ) համայնքային փուլի մասնակցության հայտեր էին ներկայացրել ՀՀ Լոռու մարզի Արտակ Աղեկյանի անվան թիվ 2 հիմնական, ՀՀ Լոռու մարզի Նորաշենի միջնակարգ և ՀՀ Լոռու մարզի Լեռնահովիտի Ս.Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը։ 1-ին ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |