24.04.25
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈԻՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Տաշիր համայնքում Հայոց Մեծ եղեռնի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ծաղկեպասակների և ծաղիկների խոնարհման արարողություն։ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ազգային անվտանգության ծառայողներ, բժիշկներ, ոստիկաններ, ԱԻՆ աշխատակիցներ, ուսուցիչներ և աշակերտներ, համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ, մեծ թվով քաղաքացիներ քաղաքային հրապարակից երթով շարժվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին։Արարողության ընթացքում հնչեցին ոգեկոչման խոսքեր, խնկարկվեցին զոհերի հիշատակը՝ որպես ազգային ցավի և միասնականության խորհրդանիշ։ Հազարավոր ...
Մանրամասն |
|
21.04.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
|
Տաշիր համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշմամբ Տաշիր համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը։Ի՞նչ է մասնակցային բյուջետավորումը։Մասնակցային բյուջետավորումը հանրային քննարկման և որոշումների կայացման գործընթաց է, որը օգնում է մարդկանց որոշել, ինչպես օգտագործել համայնքային կամ պետական բյուջեի մի մասը: Այն մասնակցային ժողովրդավարության մի գործիք է, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս համագործակցել տեղական կամ պետական կառավարման մարմինների հետ, մասնակցել հանրային ռեսուրսների բաշխման և բյուջետային գործընթացներում կայացվող որոշումներին, որոնք անմիջական ազդեցություն ունեն իրենց կյանքի որակի վրա:Գործընթացի փուլերն են․• Համայնքի ավագանու որոշմամբ սահմանվում են նախագծերի ...
Մանրամասն |
|
18.04.25
📣ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Տաշիր համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ ապրիլի 19-ից Տաշիր համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերում իրականացվելու է մկնանման կրծողների դեմ արդյունավետ քիմիական պայքար «Բրոմոցիդ-Ֆլյուիդ» տեսակի մկնասպան թունանյութով, «Բրոմադիոլոն» ակտիվ նյութ պարունակող բույսերի պաշտպանության միջոցով:🐀 Թունավորված տարածքներում 20 օր արգելվում է կենդանիների արածեցումը։
|
|
18.04.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 25-ին, ժամը 14:30-ին , Տաշիրիհամայնքապետարանի նիստերիդահլիճում (հասցե՝ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94)գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական նիստհետևյալ օրակարգով՝ 1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի հաշվեկշռում հաշվառված շարժական գույքը որպես մետաղի ջարդոն օտարելուն համաձայնություն տալու մասին 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 28-ի N33-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին4.Հայաստանի Հանրապետության ...
Մանրամասն |
|
17.04.25
LEASING EXPO 2025 - ԲՈԼՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐԹԱԿՈՒՄ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
LEASING EXPO 2025 - ԲՈԼՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐԹԱԿՈՒՄ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
|
Հարգելի´ տաշիրցիներ?,Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 18-ից 20-ը՝ ժամը՝ 12: 00 - 20:00-ն, Մերիդիան էքսպո կենտրոնում (Երևան, Ոսկերիչների 1) տեղի կունենա «LEASING EXPO 2025 - բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը։«LEASING EXPO»-ն տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայատանում, որը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ։Միջոցոռման հիմնական նպատակը կառավարության կողմից տրամադրվող սուբսիդավորման ծրագրերի մասին իրազեկումն է՝ ապահովելով տնտեսվարողների համար շահավետ պայմաններով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման հնարավորություններ։Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 44 533 521։Մուտքն անվճար է, ...
Մանրամասն |
|
14.04.25
ԱՅՑԵԼՈՒԹՈՒՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
|
Տաշիր համայնքի ղեկավարի և պատասխանտու ստորաբաժանումների աշխատակիցների կողմից «Տաշիրի քաղաքի փողոցների, Պրիվոլնոյե բնակավայր տանող ճանապարհի, Ձորամուտ բնակավայր տանող ճանապարհի և Գոգավան բնակավայրում ասֆալտապատման» 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Տաշիր քաղաքի Դպրոցականներ-Գագարին փողոցների հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով կատարվեց հերթական այց: Շինարարական աշխատանքներ իրականացնոց «ԲԵԶՈՅԱՆ» ՍՊԸ տնօրենը Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանին ներկայացվեց իրականացված աշխատանքները: Այնուհետև համայնքի ղեկավարը այցելեց Նորաշեն, Արծնի, Ապավեն և Սարչապետ բնակավայրեր, որտեղ նույնպես սուբվենցիոն ...
Մանրամասն |
|
09.04.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԿ Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
|
Սույն թվականի ապրիլ 9-ին Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը ընդունեց համայնքապետարանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պատվիրությանը՝ ՊԳԿ-ի անտառտնտեսության տարածաշրջանային մասնագետ Նորբերտ Ուինքլեր -Ռատոնիի գլխավորությամբ: Պատվիրակության այցի նպատակն էր ծանոթացնել համայնքի ղեկավարին «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրին, ինչպես նաև քննարկել Տաշիր համայնքում անտառտնկման աշխատանքները և ծրագրով նախատեսվող գործողությունները, մասնավորապես վայրի հավաքով զբաղվող կանանց հզորացման բաղադրիչի շրջանակներում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|