Նպատակ | Հարգելի պարոն Արշակյան. Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ Տաշիրի համայնքապետարանի մասնագետների աջակցությամբ, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը մշակել է Գնահատման հաշվետվություններ համայնքային իշխանությունների կողմից առաջարկված երկու թիրախային օբյեկտների, այն է՝ թիվ 1 մանկապարտեզի և «Դպրոցականների» թաղամասի երկու բազմաբնակարան շենքերի համար (հայերեն և անգլերեն հաշվետվությունները կցվում են): Հանձնարարականի հիմնական նպատակն է, Դաշնագիրն անդամակցող իրավասու համայնքներին տրամադրել համապարփակ տեխնիկական աջակցություն՝ առավել հեռանկարային համայնքային նախագծերի նույնականացման, առաջարկվող նախագծերի տեխնիկական գնահատման, բանկերի և ֆինանսական կառույցների համար գրավիչ ծրագրային առաջարկների մշակման, ինչպես նաև «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիր շրջանակներում համայնքային նախագծերի առցանց հարթակում (CoM East Project Pipeline Tool) դրանց գովազդման և պոտենցիալ դոնորների հետ բանակցությունների վարման գործում: Այս գործընթացի շրջանակներում տեղական փորձագետին հանձնարարվել էր գնահատել առաջարկվող օբյեկտների փաստացի վիճակը և էներգիայի սպառման ներկա մակարդակը, գնահատել և վերլուծել էներգասպառման և ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների կիրառման ներուժը, դիտարկել շենքերի սեյսմիկ արդիականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև գնահատել առաջարկվող միջոցառումների տնտեսական նպատակահարմարությունը՝ ամփոփելով այդ տեղեկատվությունը Գնահատման հաշվետվություններում: Հաշվետվություններն ընդգրկում են ելակետային իրավիճակի նկարագրությունը, որը գնահատվել է փորձագետի կողմից օբյեկտների տեսողական զննման, տեղում չափումների և համայնքապետարանից հավաքագրված տեղեկատվության վերլուծության միջոցով, ինչպես նաև առաջարկություններ օբյեկտների էներգաարդյունավետության բարելավման վերաբերյալ, որոնք պետք է ներառվեն ծրագրային առաջարկներում: Տեղեկացնում եմ, որ երկու զեկույցներն էլ ներբեռնվել են համայնքային ծրագրային առաջարկների շտեմարանում՝ այդպիսով հասանելի դառնալով շահագրգիռ կողմերի և դոնորների լայն շրջանակի համար և, հետևաբար, ընդլայնելով առաջարկվող միջոցառումների իրականացման ֆինանսավորման հնարավորությունները: Նախատեսվում է զեկույցների տպագրված տարբերակները տրամադրել Ձեզ, ծրագրի փորձագիտական խմբի Տաշիր կատարած հաջորդ այցի ժամանակ։ Այցը նաև հնարավորություն կտա ներկայացնելու հիմնական արդյունքները և պատասխանել հաշվետվությունների վերաբերյալ հարցերին: Վերջում ցանկանում եմ ընդգծել, որ Տաշիրը ընտրվել է ծրագրի կողմից որպես հիշատակված տեխնիկական աջակցության իրավասու շահառու, հաշվի առնելով համայնքապետարանի առաջընթացը ԿԷԶԿՊԳԾ-ի մշակման գործում, համայնքի ակտիվ մասնակցությունը ծրագրի կողմից կազմակերպվող կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման միջոցառումներին և այլն: Շնորհակալություն համագործակցության համար: Հարգանքով, Արտեմ Խարազյան |