16.05.25
ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ
|
Ընտանիք կազմելու համար բավական է սիրել, իսկ պահպանման համար պետք է սովորել համբերել, դիմանալ ու ներել»։ Մայր Թերեզա Մայիսի 15-ին Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներն այցելեցին համայնքում բնակվող հարգարժան Հակոբյանների ընտանիք։ Ժիրայր Հակոբյանն իր կնոջ՝ տիկին Էմմայի հետ, տարիներ շարունակ ապրելով Տաշիր համայնքում, ստեղծել է օրինակելի ընտանիք, կարողացել է իր աշխատանքային գործունեությամբ, վարքով և հեղինակությամբ կրթել սերունդներ, դաստիարակել զավակներ և իր շրջապատող աշխարհը դարձնել ավելի լավը։
|
|
16.05.25
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹՎԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…
|
Տաշիր համայնքը «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին անդամակցել է դեռևս 2016թվականին։ Համայնքն այս անգամ ևս միացել է արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն Էներգիայի Շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Հայաստանի համայնքների միության «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում հայտարարված՝ »Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին, որի շրջանակներում Տաշիրի համայնքապետարանը նախատեսել է բազմաբովանդակ միջոցառումների շարք՝ բարձրացնելով իրազեկվածության մակարդակը և ընդլայնելով մասնակցող կազմակերպությունների թվաքանակը:🌞 Տաշիր համայնքի դպրոցների ավագ դասարաններում հայտարարվել է «Մարդ և բնություն ...
Մանրամասն |
|
15.05.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ (ԱՐՏԱԳՆԱ) ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մայիսի 22-ին, ժամը 14:30-ին , Տաշիրի համայնքի Մեծավան բնակվայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Տաշիր համայնք, գ. Մեծավան, Զ. Անդրանիկի փողոց, թիվ 2) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական (արտագնա) նիստ հետևյալ օրակարգով՝ 1. Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին, 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին, 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում ընդգրկվող,պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրմանը համաձայնություն տալու մասին, 4. Հայաստանի ...
Մանրամասն |
|
15.05.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի համաքաղաքացիներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Աշխարհում տարին մեկ անգամ` մայիսի 15-ին, ուշադրության կենտրոնում է հայտնվում մեր հասարակության սիրտը՝ մեր ընտանիքը:Ընտանիքը մարդկային կյանքի ամենաառանցքային արժեքներից է՝ սիրո, հոգատարության, փոխադարձ հարգանքի և կայունության անկյունաքարը: Այն հասարակության հիմքն է, որտեղ ձևավորվում են սերունդների մտածելակերպն ու արժեհամակարգը, դաստիարակվում են պատասխանատու և արժանապատիվ քաղաքացիներ։Այս օրը ևս մեկ հնարավորություն է` արժևորելու մեր ընտանիքները, շնորհակալություն հայտնելու մեր ծնողներին, կողակցին, երեխաներին՝ իրենց ...
Մանրամասն |
|
12.05.25
ՄԱԶԾ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆԱԹԻԱ ՆԱՑՎԼԻՇՎԻԼԻԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
|
Մայիսի 8-ին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին Լոռի աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Տաշիր համայնք` հետևելով մի շարք ծրագրերի ընթացքին, այդ թվում վերականգնման շրջափուլերի իրականացման աշխատանքներին։ Վերականգնման շրջափուլերը իրենցից ներկայացնում են բաց, ապահով և ներառական քննարկման հարթակներ, որոնք անցկացվում են հատուկ մշակված մեթոդաբանությամբ և նպատակ ունեն խթանել կառուցողական երկխոսություն փախստականների և ընդունող համայնքների բնակիչների միջև՝ միտված համատեղ տրավմայի հաղթահարմանը, ներառականության խթանմանը և սոցիալական համախմբվածության ամրապնդմանը։Մասնակցելով Տաշիրում կազմակերպված վերականգնման շրջափուլերից մեկին՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծել ...
Մանրամասն |
|
09.05.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Այսօր նշում ենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակը՝ խորապես գիտակցելով այդ պատմական իրադարձության բացառիկ նշանակություն ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ ժողովրդի պատմության մեջ։Հայրենական մեծ պատերազմը եղել է աննախադեպ դիմադրություն և պայքար՝ ընդդեմ ֆաշիզմի, որի հաղթանակը ձեռք է բերվել միլիոնավոր մարդկանց կյանքի ու հերոսության գնով։ Այդ պայքարի հաղթանակն առանցքային դեր է խաղացել համաշխարհային քաղաքակրթության պահպանման գործում։ Մեր ժողովուրդը, ինչպես միշտ, այս անգամ ևս արժանապատվորեն է կատարել իր պատմական առաքելությունը՝ ցուցաբերելով բացառիկ տոկունություն, համառություն և անձնազոհություն։Հպարտությամբ ենք ընդգծում, որ տասնյակ հազարավոր հայորդիներ իրենց խիզախ մասնակցությունն ...
Մանրամասն |
|
07.05.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՏՎՈԳՐԵՐ ԵՎ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
|
Այսօր Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը հյուրընկալեց Արտյոմ Սոլոյանին, Դավիթ Սոլոյանին և Սերժ Սարգսյանին, ովքեր մասնակցել են ուժային եռամարտի Bench Press-ի աշխարհի գավաթի առաջնությանը և զբաղեցրել առաջին պատվավոր հորիզոնականները։ Համայնքի ղեկավարը շնորհավորեց նրանց հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ, հանձնեց պատվոգրեր ու հուշանվերներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |