|
29.04.26
ԱՄՓՈՓՎԵՑ «ՏԱՇԻՐԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՔԸԹՈՆ »
|
|
Երեկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց <<Կլիմայական կամուրջ>> հաքըթոնը։ ✅🤝Հաքաթոնին ներկա էին ՏԿԵՆ-ի և GIZ Armenia-ի մեր գործընկերները, <<Էներգախնայողության հիմնադրամի>> թիմը, ում հետ համատեղ համայնքը իրականացնում է ծրագիրը, ԲՈՒՀ-ի դասախոսները և ուսանողները, Տաշիր համայնքի ղեկավար և աշխատակիցները։ 📝Ուսանողները ցուցադրեցին իրենց կատարած աշխատանքները, որոնց թեման էր Տաշիր գետը, կամուրջները և բնահեն, նորարար, ֆունկցիոնալ լուծումները` գետի և շրջակայքի համար։ 🌉Մինչ այդ թիմերը եղել էին Տաշիրում և աշխատել էին տարածքում։ 🧀Հետաքրքիր էր ընտրված թիմերի անունները` <<Չէ'չիլ>>, <<Մոթալ>>, <<Լոռի>>, <<Չանախ>>։ ...
Մանրամասն |
|
|
29.04.26
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ՏԱՇԻՐՈՒՄ
|
|
🌱Տաշիր համայնքի բնակիչներին սիրով հրավիրում ենք մասնակցելու համայնքային ծառատունկի միջոցառման «Հավերժության պուրակի» տարածքում՝ նպաստելու մեր քաղաքի կանաչապատմանն ու առողջ միջավայրի ստեղծմանը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները նաև կստանան գործնական խորհուրդներ՝ ինչպես ճիշտ տնկել և խնամել ծառերն ու թփերը քաղաքային կանաչ տարածքներում։🗓️Ամսաթիվ՝ 30/04/2026թԺամ` 14։30📍Վայրը` Հավերժության պուրակ🇦🇲🇩🇪🇨🇭🌱Սույն նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ, «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամիկողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) անունից, «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում ...
Մանրամասն |
|
|
27.04.26
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
|
|
Տաշիրի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում ամփոփվեցին վերջին շրջանում իրականացված աշխատանքները։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին համայնքի տարբեր բնակավայրերում կատարված բարեկարգման, մաքրման, ենթակառուցվածքների պահպանման և այլ ընթացիկ ծրագրերի արդյունքները։ Նշվեց, որ կատարված աշխատանքները միտված են համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը և բնակավայրերի ընդհանուր տեսքի կարգավորմանը։ Միաժամանակ քննարկվեցին առաջիկա ժամանակահատվածում նախատեսվող ծրագրերն ու աշխատանքները։ Կարևորվեց հատկապես ճանապարհների բարեկարգումը, ջրատարների մաքրումը, աղբահանության գործընթացի կազմակերպումը և այլ առաջնահերթ ուղղություններ։ Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին ...
Մանրամասն |
|
|
25.04.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ, Տաշիր համայնքի բնակիչներ,Շնորհավորում եմ ձեզ Քաղաքացու օրվա կապակցությամբ։Այս օրը խորհրդանշում է քաղաքացիական գիտակցության, իրավագիտակցության և հասարակական պատասխանատվության կարևորությունը։ Այն առիթ է վերարժևորելու մեր դերը համայնքային և պետական կյանքում, ամրապնդելու փոխադարձ հարգանքի, համերաշխության և օրենքի գերակայության վրա հիմնված արժեքները։Քաղաքացի լինելը նշանակում է ոչ միայն օգտվել սահմանված իրավունքներից, այլև կրել պատասխանատվություն համայնքի զարգացման, հանրային շահի պահպանման և ընդհանուր բարեկեցության ապահովման գործում։ Համոզված եմ, որ ձեր ակտիվ մասնակցությունը և հետևողական աշխատանքը շարունակելու են նպաստել մեր համայնքի կայուն առաջընթացին։Մաղթում եմ ձեզ առողջություն, ...
Մանրամասն |
|
|
25.04.26
ՏԱՇԻՐԲՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ
|
|
Տաշիր համայնքում Քաղաքացու օրը նշվեց «Մենք ենք մեր պետությունը» խորագրով՝ ընդգծելով յուրաքանչյուր քաղաքացու դերը երկրի զարգացման գործում։Օրվա շրջանակում անցկացվեց բանախոսություն երիտասարդների հետ, որի ընթացքում խոսվեց քաղաքացիական գիտակցության, իրավունքների և պարտականությունների կարևորության մասին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև քննարկումների միջոցով արտահայտել իրենց կարծիքներն ու դիտարկումները։Բանախոսությանը հաջորդեց մշակութային միջոցառումը, որտեղ համայնքի ստեղծագործական խմբերը ներկայացրին հայրենասիրական երգեր, պարեր և գեղարվեստական համարներ՝ ստեղծելով տոնական ու ոգեշնչող մթնոլորտ։Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ միասնական ու գիտակից քաղաքացիներն են ձևավորում ամուր ...
Մանրամասն |
|
|
24.04.26
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՐՆ
|
|
Այսօր Տաշիրը լռությամբ ու խոնարհումով հիշեց… Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարները, հոգևոր հայրերը, կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչները, դպրոցականները միավորվեցին՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի սրբազան հիշատակին։ Խոնարհված ծաղիկները խոսում էին ավելին, քան բառերը… Դրանք մեր հիշողությունն էին, մեր ցավը, մեր պահանջը։ Օրվա խորհրդով լեցուն միջոցառումը շարունակվեց Տաշիրի մշակույթի կենտրոնում, որտեղ հնչեցին հուզիչ խոսքեր ու ներկայացումներ՝ հիշեցնելով, որ մենք հիշում ենք… և երբեք չենք մոռանա։
|
|
|
22.04.26
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է «ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ»
|
|
🌱 Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ 🔸 գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,🔸 հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |