|
15.05.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 14:30-ին , Տաշիրհամայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ.Սարգսյան 94) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝1. Հայստանի Հանրապետությաան Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N 109-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,2. Հայստանի Հանրապետությաան Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N 108-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,3. «Տաշիրի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ...
Մանրամասն |
|
|
15.05.26
Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզում անցկացվեց հետաքրքիր և ուսուցողական միջոցառում՝ նվիրված կայուն էներգիային
|
|
Սաները մեծ հետաքրքրությամբ ներկայացրեցին, թե ինչ են սովորել էներգիայի խնայողության, բնության պահպանության և էներգիայի աղբյուրների մասին։ Նրանք պատմեցին, թե ինչպես կարելի է խնայել էլեկտրաէներգիան, ջուրը և հոգ տանել մեր մոլորակի ապագայի մասին։
|
|
|
15.05.26
ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ և ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՆ
|
|
Սաները մեծ հետաքրքրությամբ ներկայացրեցին, թե ինչ են սովորել էներգիայի խնայողության, բնության պահպանության և էներգիայի աղբյուրների մասին։ Նրանք պատմեցին, թե ինչպես կարելի է խնայել էլեկտրաէներգիան, ջուրը և հոգ տանել մեր մոլորակի ապագայի մասին։
|
|
|
15.05.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Տաշիր համայնքի հարգելի՛ բնակիչներ, Ընտանիքի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, բարօրություն և ընտանեկան ջերմություն։ Ընտանիքը հասարակության հիմնասյունն է, ազգային արժեքների պահպանման և սերունդների դաստիարակության կարևորագույն միջավայրը։ Ամուր և համերաշխ ընտանիքներով է ձևավորվում կայուն ու զարգացող համայնքը, որտեղ առաջնային են փոխադարձ հարգանքը, պատասխանատվությունն ու հոգատարությունը։ Թող յուրաքանչյուր ընտանիքում մշտապես տիրեն սերը, համերաշխությունը և փոխըմբռնումը, իսկ ձեր օջախները լեցուն լինեն խաղաղությամբ ու երջանկությամբ։
|
|
|
15.05.26
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ-2026» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՇԻՐԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳԵՂԵՑԻԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝
|
|
--🎨🌿 «Կայուն էներգիայի շաբաթ-2026» միջոցառումների շրջանակներում Տաշիրի արվեստի դպրոցի սաները կազմակերպեցին ստեղծագործական գեղեցիկ միջոցառում՝ ներկայացնելով իրենց աշխատանքներն ու արվեստի լեզվով փոխանցելով բնության պահպանման կարևոր ուղերձները։Ներկայացված ստեղծագործությունները նվիրված էին մաքուր էներգիային, շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն զարգացմանը։ 🌱 Յուրաքանչյուր ստեղծագործություն մեկ քայլ է դեպի ավելի գիտակից և կանաչ ապագա։
|
|
|
13.05.26
«ՄԵԿ ԾԱՌ՝ ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԿԱՆԱՉ ԱՊԱԳԱ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՏԱՇԻՐԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՄԻԱՑԱՎ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ-2026 ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
|
|
🌱 ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Տաշիրի թիվ 3 մանկապարտեզը երեխաների, ծնողների և դաստիարակների հետ միասին կազմակերպեց ծառատունկ՝ «Մեկ ծառ՝ մեկ քայլ դեպի կանաչ ապագա» խորագրով։Միջոցառման նպատակն էր երեխաների մեջ ձևավորել բնապահպանական մտածողություն, սեր և հոգատարություն շրջակա միջավայրի նկատմամբԾառատունկը վերածվեց իսկական տոնի․ երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին աշխատանքներին, սովորեցին ծառերի խնամքի կարևորության մասին և խոսեցին բնությունը պահպանելու անհրաժեշտության շուրջ։Միջոցառման ավարտին փոքրիկները հասկացան, որ տնկված յուաքանչյուր ծառ խորհրդանշում է նոր կյանք, մաքուր օդ և ավելի կանաչ ապագա գալիք սերունդների համար։«Մեկ ծառ՝ մեկ քայլ դեպի կանաչ ապագա» նախաձեռնությունը ...
Մանրամասն |
|
|
11.05.26
ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
|
Դպրոցականների փողոցում իրականացվել են փոսալցման աշխատանքներ, որոնց նպատակն է վերացնել ճանապարհածածկի վնասված հատվածները և ապահովել ավելի հարմարավետ ու անվտանգ երթևեկություն բնակիչների և վարորդների համար։Աշխատանքների ընթացքում վերականգնվել են առավել խնդրահարույց հատվածները՝ բարելավելով փողոցի ընդհանուր վիճակն ու անցանելիությունը։Համայնքում ճանապարհների բարեկարգման և պահպանման աշխատանքները կրում են շարունակական բնույթ՝ ըստ առաջնահերթության ընդգրկելով տարբեր փողոցներ և բնակավայրեր։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |