12.09.25
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
|
Նոր հնարավորություն քաղաքացիների համար Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․ ✅Նկարիր ✅Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը ✅Ուղարկիր քո համայնքապետարանին Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։ teselem.am 📱«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում «Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․ 🔹 ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, 🔹 նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, 🔹 բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։ ✅Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։ #Տեսելես՝ կիսվիր, միասին կլուծենք https://www.facebook.com/share/16QKcE1Wcg/ https://www.facebook.com/share/p/1CdqpTauXB/
|
|
05.09.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀՀ օրենսդրության համաձայն արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում, իսկ այրելու դեպքում մեղավորները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 85.2 հոդվածով կենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվության:
|
|
05.09.25
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
|
Սույն թվականի սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ի.Բ. Տիտովը և Ալեքսանդր Նևսկիի ռազմաբազայի 102-րդ շքանշանի փոխհրամանատար Դ.Պ. Պրեպելիցան հանդիսավոր կերպով «Ռազմական վաստակի համար» մեդալը հանձնեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ի.Ի. Միտրոֆանովի հարազատներին, որը զոհվել էր 1944 թվականին Ղրիմի համար մղված մարտերում: Պարգևը ստացավ հերոսի թոռը՝ Ս.Ա. Բոլոտնիկովը, Տաշիր համայնքի Պրիվոլնոյե գյուղի բնակիչը: Կարմիր բանակի զինվորի մահից ավելի քան 80 տարի անց նրա զինվորական շքանշանը 2025 թվականի մարտին գտնվել է «Ղրիմի սահման» միավորման «Պոմնիմ» որոնողական ջոկատի կողմից և այժմ կպահվի նրա սերունդների ընտանեկան արխիվում: Արարողությունը տեղի է ունեցել Պրիվոլնոյե ...
Մանրամասն |
|
04.09.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի՛ փրկարարներ,Սեպտեմբերի 4-ին նշվող Ձեր մասնագիտական տոնը լավագույն առիթն է ընդգծելու այն կարևոր և պատասխանատու ծառայությունը, որը կատարում եք համայնքի և հասարակության համար։ Դուք կանգնած եք մեր քաղաքացիների անվտանգության պահպանման առաջնագծում՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն, վճռականություն և անձնազոհ վերաբերմունք։Խորին շնորհակալություն եմ հայտնում ձեր նվիրված աշխատանքի, անմնացորդ ծառայության և ամենօրյա պատրաստակամության համար։ Ձեր գործունեությունը ոչ միայն ապահովում է մարդկանց անվտանգությունը, այլև ձևավորում է վստահություն և հպարտություն համայնքի յուրաքանչյուր բնակչի համար։Մաղթում եմ ձեզ խաղաղ ու անխափան ծառայություն, ուժ ու կորով, ինչպես նաև հաջողություններ ձեր կարևոր առաքելության ...
Մանրամասն |
|
02.09.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ (ԱՐՏԱԳՆԱ) ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 09-ին, ժամը 14:30-ին , Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25- ի N 121-Ն որոշման մեջ փոփոխությւոոն կատարելու մասին 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին 4.Փոխադրամիջոցների ...
Մանրամասն |
|
01.09.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և կրթության գործի նվիրյալներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրոցի օրվա կապակցությամբ։ Այս օրը մեր երկրի կրթական կյանքի կարևորագույն տոնն է, որը խորհրդանշում է նոր գիտելիքների, հաջողությունների և նվաճումների սկիզբը։ Գիտելիքը մեր ժողովրդի ուժի ու առաջընթացի հիմնական հենասյունն է։ Սեպտեմբերի 1-ը հնարավորություն է կրկին արժևորելու կրթության նշանակությունը, որպես լուսավոր ապագայի և հայրենիքի հզորացման ամենահուսալի ճանապարհ։ Թող նոր ուսումնական տարին լինի ստեղծագործ աշխատանքի, վստահ քայլերի և նշանակալի ձեռքբերումների ժամանակաշրջան։ Մաղթում եմ մեր աշակերտներին՝ ժրաջան ուսումնառություն ու նոր հաղթանակներ, ուսուցիչներին՝ անսպառ եռանդ և ...
Մանրամասն |
|
31.08.25
«ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ» 14-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
|
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ.օգոստոսի 31-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվեց «Արվեստների և արհեստների» 14-րդ միջազգային փառատոնը։ Տաշիրցիները մասնակցեցին փառատոնին ՝ քանդակագործության , գորգագործության ,նկարչության ,փայտի վրա այրված նկարներով , ձեռագործ տարբեր աշխատանքներով ։ Ներկայացվեց նաև գրքույք բրոշյուր տուրիստական ուղղության մասին և տեղեկատվական վահանակ Տաշիրի տեսարժան վայրերի , մշակութային կյանքի , հյուրատների , կաթի և կաթնանամթերքի արտադրության մասին ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |