Նպատակ | Տաշիր համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը (այսուհետև՝ ՄԺԾԾ) համայնքի առաջիկա երեք տարիների զարգացման ռազմավարական ֆինանսական փաստաթուղթ է, որը հիմք է հանդիսանալու համայնքի 2023թվականի տարեկան բյուջեի կազմման համար: ՄԺԾԾ-ն կազմվել է հիմք ընդունելով ինչպես համայնքի զարգացման հիմնախնդիրները, այնպես էլ ՀՀ կառավարության ծրագրերով որդեգրված առաջնահերթ ուղղությունները, որոնք արտացոլված են վերջին տարիներին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված գերակայություններում: 2023-2025 թվականների միջնաժամկետ հատվածում Տաշիր համայնքի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն են. Քաղա¬քա¬շի¬նության բնագավառում -Իրականացնել լուսավորության ներքին ցանցի ընդլայնման աշխատանքներ համայնքի բոլոր բնակավայրերում: Արդիականացնել լուսավորության համակարգը՝ ժամանակակից էներգոխնայող լուսատուներով, բոլոր բնակավայրերում տեղադրել արևային ֆոտոոլտային կայաններ, - Համայնքի բնակավայրերում բարեկարգել և կառուցել պուրակներ և մանկական խաղահրապարակներ: Գյուղատնեսության բնագավառում - իրականացնել ջրատար ցանցերի նորոգման և արդիականացման աշխատանքներ՝ բոլոր գյուղական վայրերը ապահովելու խմելու ջրով և նվազագույնի հասցնելու ջրի կորուստի քանակը: Ճանապարհաշինության բնագավառում - Շարունակել ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, այդ թվում՝: Շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում - Քաղաքային միջավայրի էկոլոգիական պայմանների և քաղաքի արտաքին տեսքի բարելավում՝ ծաղկապատ տարածքների, կանաչ գոտիների ընդլայնմանն ուղղված աշխատանքների իրականացում։ -Բնակիչների անվտանգ տեղաշարժը ապահովելու և հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով թափառող կենդանիների վնասազերծում։ -Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցումը համայնքի բոլոր գյուղերում ապահովում, տեղադրված աղբարկղների թվի ավելացում, բոլոր բնակավայրերուն աղբահավաքման պարբերականության ավելացում, կոմունալ ծառայության ավտոպարկը բազմաֆունկցիոնալ մեքենաներով համալրում, աղբահանության վարձավճարների էլեկտրոնային գանձման համակարգի ներդնում։ Կրթության բնագավառում Տաշիր համայնքում նախադպրոցական կրթության զարգացման համար համայնքի բոլոր բնակավայրերի շահառուների համար հասանելի դարձնել նախադպրոցական կրթությունը, նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների ընդգրկվածության ապահովում նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ավելացնելով խմբասենյակների թիվը, նորոգելով մանկապարտեզները և կառուցելով նոր մանկապարտեզներ/ Տաշիր քաղաքում և Նորաշեն գյուղում/, գյուղերում ներդնելով այլընտրանքային նախադպրոցական կրթության անվճար ծառայություններ և ստեղծելով հնարավորություններ՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար; - Աջակցել համայնքում գործող դպրոցներին: Սոցիալ-մշակութային ոլորտներում -Մշակույթի ավանդույթների պահպանման ,առողջ ապրելակերպի խթանման համար ՝ հատկապես նախատեսնել Պրիվոլյնոյե բնակավայրում սպորտ դահլիճի վերանորոգման ,այլ գյուղական բնակավայրերում պուրակների ,մարզադաշտերի և խաղահրապարակների կառուցման աշխատանքներ: -աջակցել համայնքի ակտիվ երիտասարդների կողմից իրականացվող տարբեր երիտասարդական, մշակութային, ժամանցային, մարզական ծրագրերի իրականացմանը, - խոցելի ընտանիքների հասցեական և թիրախավորված աջակցություն, համայնքային սոցիալական աշխատանքի խթանման միջոցով առավել խոցելի ընտանիքների կարիքներին արձագանքմուն: Արցախից տեղահանված ընտանիքների լիարժեք ինտեգրման, տնտեսական կայունության և սոցիալ հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։ Համայնքային կառավարման ոլորտում - Առավել արդյունավետ դարձնել քաղաքացիների սպասարկումը: -իրականացնել համայնքային ծառայության կատարելագործման, տեխնիկական վերազինմանն ուղղված միջոցա¬ռում¬նե¬ր, վերապատրաստումների միջոցով նպաստել ծառայող անձնակազմի կարողությունների զարգացմանը: |