Տաշիր համայնքի « Ամալյա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ դաստիարակի թափուր հաստիքի համար 1,0 դրույքաչափով։Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն մանկավարժական կրթություն (բակալավր, մագիստրոս)։
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում (Ձև 1),
• կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
• անձը հաստատող փաստաթուղթ
• աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
• ինքնակենսագրություն (Ձև 4),
• մեկ լուսանկար` 3x4 չափի,
• այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
• Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ,
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),
• որակավորման տարակարգ (առկայության դեպքում):
ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ
12. Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ`
1) պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.
2) ուսումնասիրում է սաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները.
3) նպաստում է սաների մոտ գործունեության տարբեր ձևերի հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը.
4) աշխատանք է տանում սաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.
5) կատարում է ամենօրյա աշխատանք սաների սոցիալ-հոգեբանական հարմարունակության (ադապտացիայի) համար.
6) բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված սաների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը,
7) սաների հետ տարվող ուսումնադաստիարակչական գործընթացում կիրառում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված ուսումնական ձեռնարկներ և նյութեր, մանկավարժական արդի տեխնոլոգիաներ, մեթոդներ, հնարներ.
8) խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ առօրյան, ուսումնադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.
9) ակտիվորեն կիրառում է հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը.
10) երաժշտության դաստիարակի, ֆիզհրահանգչի, այլ մանկավարժական աշխատողների հետ նախապատրաստում է տոները, ժամանցային, մարզական պարապմունքները.
11) ժամանակին տնօրինությանը, բուժքրոջը, ծնողներին տեղեկացնում է սաների առողջական վիճակի փոփոխությունների մասին.
12) վարում է սաների հաճախումների մատյանը.
13) վերլուծում է իր կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական գործընթացը, կատարում ինքնավերլուծություն, իրականացնում է բարելավման աշխատանքներ. 14) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին.
15) ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում և խթանում է հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.
16) խնամքով է վերաբերվում խմբին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին. 17) վարում է գույքի, խաղալիքների հաշվառումը.
18) համագործակցում է դաստիարակի օգնականի հետ.
19) ըստ ժամանակացույցի՝ սահմանված կարգով անցնում է բժշկական զննություն:
13. Դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝
1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները:
14. Որակավորման պահանջները` հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթն անց է կացվելու 2026 թվականի մայիսի 12-ին։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև 2026 թվականի մայիսի 11-ը ներառյալ, ամեն օր ժամը 09:00-17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, ք.Տաշիր Կ.Դեմիրճյան փ թաղ. 4 շենք 66 Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր։ Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374-77-42-33-78 հեռախոսահամարով: