Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Տաշիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող թվով 6 տրանսպորտային միջոցները օտարել աճուրդով։
2. Սահմանել տրանսպորտային միջոցների մեկնարկային գները համաձայն «ՄԱՐ ՄՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տրանպորտային միջոցների շուկայական արժեքների գնահատմա հաշվետվության` համաձայն հավելվածի: |