Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 94-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ գլխի պահանջներով ՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վաչական տարածքում ընգրկվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության տրմադրմանը: 2. Սահմանել հողամասերի վարձակալության վճարի մեկնարկային գները` համաձայն հավելվածի: 3․ Տաշիր համայնքի ղեկավարին՝ պատրաստել հողաշինարարական գործ և ներկայացնել ՀՀ Լոռու մարզպետին՝ համապատասխան եզրակացություն ստնալու նպատակով։ |