12.08.22
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի երիտասարդներ, սիրով շնորհավորում եմ բոլորիդ երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Ձեր եռանդն ու լուսավոր միտքը թո´ղ ծառայեն ի նպաստ մեր հայրենիքի ու համայնքի բարօրության: Մեր ապագան կերտողը դուք եք, շատ սիրե´ք ու աշխատե´ք, նվիրվեք ձեր մասնագիտությանը և մեր բնօրրանին, դուք եք այն հիմքը, որ պիտի ծիլ տա, շատանա, հզորանա: Այս օրը տոն է բոլոր նրանց համար, ովքեր միշտ երիտասարդ են մտքով ու հոգով, սիրում են կյանքը և ունեն ապագայի մեծ նպատակներ: Բարին բոլորիդ։ Տաշիր համայնքի ղեկավար` Էդգար Արշակյան
|
|
12.08.22
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ԽՃՈՒՂԱՅԻՆ ԿՐՈՍԱՎԱԶՔԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ
|
Հարգելի՛ քաղաքացիներ,2022 թվականի սեպտեմբերի 20-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում՝ (Արմավիրի մարզ) անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային կրոսավազքի սիրողական մրցաշար:Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով.առաջին տարիքային խումբ՝ 2005-2007թ.թ. դպրոցականների համար(տղաներ, աղջիկներ)՝ 2 կմ2-րդ տարիքային խումբ՝ 2004-1987թ.թ ծնված կանայք, 2004-1982թ.թ. ծնված տղամարդիկ՝10 կմ3-րդ տարիքային խումբ՝ 1986թ. ծնված և բարձր տարիքի կանայք,1981թ. ծնված և բարձր տարիքի տղամարդիկ՝ 10 կմաթլետիկաով զբաղվող ՀՀ քաղաքացիներ՝ առանց տարիքային սահմանափակման՝ 10 կմՀայտը կարող եք ներկայացնել մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ (էլ. հասցե՝ ...
Մանրամասն |
|
02.08.22
ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
|
Տաշիրի նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ խմբերի սաները հրաժեշտ տվեցին իրենց սիրելի կրթօջախին։ Այսպիսին էր գունեղ ու չքնաղ հեքիաթի ավարտը, որ ազդարարում է մի նոր կյանքի սկիզբ` դպրոց անունով: Բարի երթ, սիրելի՜ փոքրիկներ...
|
|
01.08.22
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ (ԱՐՏԱԳՆԱ) ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻ
|
Հայտնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 11:30-ին, Դաշտադեմ բնակավարի վարչական ղեկավարի նստավայրում (ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Դաշտադեմ, 7-րդ փողոց, թիվ ) գումարվելու է Տաշիր համայնքի ավագանու արտահերթ (արտագնա) նիստ ՝ հետևյալ օրակարգով՝․ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 1-ի արտահերթ (արտագնա) նիստի օրակարգը հաստատելու մասին:2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավաագնու 2022 թվականի հուլիսի 15-ի N55-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին :3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն ...
Մանրամասն |
|
01.08.22
«ՎԱՐԴԱՎԱՌ » ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում հուլիսի 30-ին Օձուն համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նշվեց «Վարդավառ » միջոցառումը։ Միջոցառումը մեկնարկեց Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Վրթանես Բաղալյանի օրհնանքի խոսքով։ Հետո կատարումներով հանդես եկան մարզի տարբեր համայնքների պարային և երաժշտական խմբերը: Ելույթներով հանդես եկան նաև Տաշիրի մշակույթի կենտրոնի «Տաշիր» պարային համույթը (պարուսույց` Լևոն Աբրահամյան ) և մեներգիչ Գոռ Մուրադյանը։ Ներկաները բարձր տրամադրությամբ վայելեցին միջոցառումը, որն ամփոփվեց շուրջպարով և ավանդույթի համաձայն մատուցվեց Սուրբ մատաղ:
|
|
25.07.22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ
ՀԱՖ ԳԱՎԱԹԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ «ԴՐԱՖՏ» ԱՎՏՈՄՐՑՈՒՅԹԻ 3-ՐԴ ՓՈՒԼԸ
|
Հուլիսի 24-ին Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում անցկացվեց ՀԱՖ գավաթի 2022 թվականի «Դրաֆտ» ավտոմրցույթի 3-րդ փուլը ։ Ավտոմրցույթին մասնակցեցին ՀԱՖ լիցենզավորված 15 ավտոմեքենա։ Միջոցառման նպատակը` նպաստել ՀՀ մարզերում ավտոսպորտի զարգացմանը։ Միջոցառման կազմակերպմանը աջակցելու համար Տաշիր համայնքի ղեկավարը Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից արժանացավ շնորհակալագրի։
|
|
23.07.22
ՎԱՐԴԱՎԱՌԸ ԳԱԼԻՍ Ա, ԾԱՂԻԿԸ ՑՆԾԱԼԻՍ Ա,
ԱՅ ԳՅՈՒԼՈՒՄ ԿԱՆՉՈՂ ԱՂՋԻԿ, ՁԵՆԴ ԾԼՎԼԱԼԻՍ Ա…
|
Նախաքրիստոնեական շրջանից Վարդավառը հայտնի է որպես վարդամատն Աստղիկ դիցուհուն նվիրված տոն։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է որպես Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն։ Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և նշվում է Զատիկից 14 շաբաթ հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարի տոնը նշվելու է հուլիսի 24-ին։ Վարդավառի նախատոնակին Տաշիրի մշակույթի կենտրոնը քաղաքային զբոսայգում կազմակերպել էր ավանդական ծեսերով, ազգային երգ ու պարով հագեցած միջոցառում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |