ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ 3.1-10
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂԸ` |
|
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
|
|
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ` |
|
|
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` |
| 2. Պաշտոնի բնութագիրը
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
2) հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, դրանց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
3) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
5) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
6 ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի վերլուծությունների և համապատասխան կանխատեսումների կազմման աշխատանքներ
7) համայնքի ներդրումային գրավչության բարձրացման նպատակով նախապատրաստում է համայնքի տնտեսության և ներդրումային կարիքների մասին տեղեկատվական նյութեր՝ համայնքապետարանի պաշտոնական կայքում տեղադրելու նպատակով
8 ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային, բնական և տուրիստական ռեկրեացիոն ռեսուրսների մասին տեղեկատվության հաշվառում, դասակարգում և տարածում,
11 վարում է համայնքի զբոսաշրջային ռեսուրսների (բնական, պատմամշակութային, մարդկային) գրանցամատյանը.
12 ըստ անհրաժեշտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին տեղեկատվություն է տրամադրում համայնքի զբոսաշրջային ռեսուրսների վերաբերյալ.
10) բաժնի պետին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
|
|
ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԸ, ԺԱՄԸ ԵՎ ՎԱՅՐԸ` |
|
4 Օգոստոս 2026 թ. ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարան
|
|
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ (ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ)` |
հասցե: ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք, Տաշիր, Վ. Սարգսյան 94, հեռախոս: 0254-2-21-68, 0254-22-41
|
Կամ
|
|
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ` ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄՆԻ))`
|
անվանում: Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն, հասցե: Լոռու մարզ, Վանաձոր քաղաք, Հայքի հրապարակ, 1,, հեռախոս: .՝ 0322-2-21-04
|
|
ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ` |
|
1) միջնակարգ կրթություն,
2) առանց աշխատանքային ստաժի և փորձի,
3) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
4 ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթին մասնակցել կարող են պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) գրավոր դիմում
2) քաղաքացու դեպքում՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն, իսկ փախստականի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճեն.
3) առնվազն միջնակարգ կրթության պահանջի դեպքում՝ կրթությունը հավաստող փաստաթուղթ (ատեստատ)
4) արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի լուսապատճեն) կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն․
5) մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի․
6) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
7) հայտարարություն այն մասին, որ անձը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
8) հայտարարություն այն մասին դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չեն․
9) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի
|
|
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` |
|
|
|