ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 12-ին` ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի է դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1 Տաշիր համայնք, ք. Տաշիր, 06-008-0517-0065 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության Խոտհարք, 11,612071 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 121000 մեկնարկային գնով:
Լոտ 2. Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե, 06-024-0108-0022 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող, 26,78611 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 279000 մեկնարկային գնով:
Լոտ 3. Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե, 06-024-0101-0111 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 2,42406 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 26000 մեկնարկային գնով:
Լոտ 4. Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե, 06-024-0101-0110 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 8,16581 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 26000 մեկնարկային գնով:
Լոտ 5. Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե, 06-024-0101-0109 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 8,94935 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 94000 մեկնարկային գնով:
Լոտ 6. Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե, 06-024-0101-0108 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 1,98184 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 21000 մեկնարկային գնով:
Լոտ 7. Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե, 06-024-0101-0107 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 3,24195 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 34000մեկնարկային գնով:
Լոտ 8. Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե, 06-024-0101-0106 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 2,45375 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 26000 մեկնարկային գնով:
Լոտ 9. Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե, 06-024-0101-0105 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 2,40973 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 26000 մեկնարկային գնով:
Լոտ 10. Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե, 06-024-0101-0104 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 6,4334 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 67000 մեկնարկային գնով:
Լոտ 11. Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե, 06-024-0101-0103 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 2,55603 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 27000 մեկնարկային գնով:
Լոտ 12. Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե, 06-024-0101-0102 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 3,30084 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 35000 մեկնարկային գնով:
Լոտ 13. Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե, 06-024-0101-0101 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 5,33181 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 56000 մեկնարկային գնով: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 2000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2025 թվականի մայիսի 7-ին` ժամը 18:00-ին: Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով: Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի գյուղատնտեսության, հողօգտագործման և բնապահպանության բաժնում:
Մրցույթը չկայանալու դեպքում կրկնամրցույթը անց է կացվելու 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ մայիսի 21-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով: