«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասինե N 1325-Ն ( խմբագրված 28.12.2023- N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2025 թվականի հունիսի 26 ին, ժամը` 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Տաշիր բնակավայրում կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Շահագրգիռ անձինք կարող են փաստաթղթերին ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում ( www.env.am ), Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում և նախաձեռնողի պաշտոնական կայքում ( առկայության դեպքում) : Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել « Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն » ՊՈԱԿ –ին ( հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ. փոստ՝ envexpertise@env.am):
Հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները և տեսաձայնագրությունը, առկայության դեպքում նաև շահագրգիռ հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկություններն, օրսնդրությամբ սահմանված կարգով ՝ կտեղադրվեն լիազոր մարմնի պաշտանական կայքում;