Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի «Գետափնյա» փողոցը «Ազատամարտիկների» փողոց անվանափոխելու մասին » որոշման նախագծի հանրային բաց լսումներին կամ քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված որոշման նախագծերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2026 թվականի փետրվարի 19-ից մարտի 5-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2026 թվականի մարտի 06-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում: