Հայտարարվում է մրցույթ՝ «Տաշիրի համար 3ՆՈւՀ» ՀՈԱԿ-ում 2,24 դրույք դաստիարակի և 0,5 դրույք մեթոդիստի թափուր հաստիքների համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (Ձև1),մեկ լուսանկար 3X4 չափի,
-կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
-աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից կամ աշխատանքային գրքույկի պատճենը՝(առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձև4),
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք հավաստող փաստաթուղթ,
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ, -հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող թաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
- Համակարգչային գիտելիքների իմացություն: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2026թ. Մարտի 27-ից մինչև 2026թ. Ապրիլի 23-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա 2026թ. Ապրիլի 28-ին ժամը 13 : 00-ին, «Տաշիրի համար 3ՆՈւՀ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ք.Տաշիր, Խանջյան 3ա հասցեում: Տեղեկությունների համար զանգահարել՝ 094241199 հեռախոսահամարով: