2022 թվականի սեպտեմբերի 15ին՝ ժամը 1130 , ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասրի օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի են դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1 - Տաշիր համայնք, ք.Տաշիր, Վ.Սարգսյան փողոց, թիվ 116/3 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 40 քմ (ծածկագիր՝ 06-008-0209-0051) բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, 31680 (երեսունմեկ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 2 - Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան փողոց, թիվ 116/4 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 40 քմ (ծածկագիր՝ 06-008-0209-0052) բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, 31680 (երեսունմեկ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողամասերիի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրանց օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, հարում են հաղորդակցության ուղիներին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 12-ը: Վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Նախավճարի չափը մեկնարկային գնի 50 % չափով, աճուրդի մասնակցության վճարը՝ 2000 դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-29-31,
2-34-06 հեռախոսահամարներով: