Այսօր: Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ընդունել երեխային մանկապարտեզ


   ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի՛ քաղաքացիներ , Տաշիրի  համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզներ   առցանց հերթագրման դիմում կարող է ուղարկել երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը՝ գրանցվելով www.tashircity.am կայքում:

Գրանցումը կատարվում է մեկ անգամ և հնարավորություն է տալիս օգտվողին  հետևել դիմումի կարգավիճակին և առցանց հերթագրված երեխայի հերթին:

Առցանց դիմում հնարավոր է ուղարկել, եթե երեխան տվյալ պահի դրությամբ չի հաճախում  կամ հերթագրված չէ  Տաշիրի համայնքապետարանի ենթակայության որևէ մանկապարտեզում:

 

Հերթագրման համար անհրաժեշտ է.

  • երեխայի ծննդյան վկայականը կամ հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքը 
  • ծնողի անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • հաշվառումը հիմնավորող փաստաթուղթ՝ ծնողի անձնագիր, հծհ կամ ոստիկանության անձնագրային բաժանմունքի կողմից տրված հաշվառման տեղեկանք:

Առցանց հերթագրման համար ծնողը գրանցվում է կայքում և լրացնում դիմումը՝ կցելով վերոնշյալ փաստաթղթերի պատճենները:

Մանկապարտեզում հերթագրվելու դեպքում ծնողը ներկայացնում է վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները և լրացնում է դիմում:

 

Կայքի գլխավոր էջում «Հետևել հերթին» հատվածում անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզը, օրացույցի օգնությամբ նշել հերթագրված երեխայի ծննդյան օր/ամիս/տարի տվյալները և մուտքագրել ծննդյան վկայականի սերիան և համարը 2 հայերեն տառ 6 թվային նիշ հաջորդականությամբ առանց բացատ՝ օրինակ ԱԱ000000:

 Եթե հերթագրումը     կատարվել է առցանց՝ հերթին կարելի է հետևել նաև մուտք գործելով օգտատիրոջ անձնական էջ և բացելով "Հերթագրված երեխաներ" հղումը: 

Երեխայի հերթը հասնելու դեպքում  ծնողի հետ կապ է հաստատվում դիմումի մեջ նշված կոնտակտային տվյալներով:

-դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է ծանուցման նամակ

Երեխաների ընդունելությունը կազմակերպելիս համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  ՀՀ օրենքի առաջնահերթության իրավունքից օգտվում են․

 

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաները.

2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները.

3) զոհված զինծառայողի երեխան, քույրը, եղբայրը.

4) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.

5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաները.

6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.

7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները.

8) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաները:»:

 

Նշում՝ առաջնահերթությունը սահմանում է երեխայի առավելությունը միայն ըստ համապատասխան տարեթվի ձևավորված տարիքային խմբում ընդունվելու համար:

Նույն տարիքային խմբում ընդգրկված երեխաների ընդունելությունը կազմակերպվում է ըստ հերթագրման ամսաթվի առաջնահերթության

Արտահերթության իրավունքից օգտվող երեխային հերթագրելուց հետո անհրաժեշտ է հիմք հանդիսացող փաստաթղթերը մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը ներկայացնել մանկապարտեզ  որտեղ դրանք կկցվեն երեխայի հերթագրման էջին և կուղարկվի արտահերթության հայտ:

Հիմքերի ստուգումից հետո հայտը հաստատվում կամ մերժվում է: Հաստատման դեպքում արտահերթությամբ ընդունվելու իրավունք ունեցող երեխայի էջը եզրագծվում է Նարնջագույնով:

 

treatments for hiv/aids early symptoms of hiv in men aids cure found

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Պատասխանատու անձ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ (ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 04/11/2025
Թեմա Կրթություն եւ մշակույթ
Իրավական հիմքը ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի Չարենցավան համայնքի ավագանու 20.01.2005թ թիվ 3 (1/3) - Ն որոշում:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner