07.05.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՏՎՈԳՐԵՐ ԵՎ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
|
Այսօր Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը հյուրընկալեց Արտյոմ Սոլոյանին, Դավիթ Սոլոյանին և Սերժ Սարգսյանին, ովքեր մասնակցել են ուժային եռամարտի Bench Press-ի աշխարհի գավաթի առաջնությանը և զբաղեցրել առաջին պատվավոր հորիզոնականները։ Համայնքի ղեկավարը շնորհավորեց նրանց հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ, հանձնեց պատվոգրեր ու հուշանվերներ։
|
|
05.05.25
ԼԵՌՆԱՀՈՎԻՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ 1-3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ «ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ» ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
|
Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում կայացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող 1-3-րդ դասարանների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլը։ Մրցումներին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի այն դպրոցների թիմերը, որոնք տարածաշրջանային փուլերում զբաղեցրել էին առաջին և երկրորդ տեղերը։Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի 1-3-րդ դասարանների հավաքական թիմը ցուցաբերեց բարձր մակարդակի պատրաստվածություն, թիմային ոգի և վճռականություն՝ արժանանալով 2️⃣-րդ տեղին։🏆Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ գավաթներով, հավաստագրերով և դրամական պարգևներով։Շնորհավորում ենք մեր դպրոցի թիմին, ինչպես նաև ...
Մանրամասն |
|
03.05.25
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Այսօր Տաշիր համայնքում 10։00-ից մեկնարկեց համապետական շաբաթօրյակը, որին միացել էին համայնքապետարանի ողջ աշխատակազմը, համայնքային բոլոր կազմակերպությունները, պետական կառույցները, դպրոցները, բշժկական կենտրոնը, մասնավոր, առևտրային կազմակերպությունները և համայնքի բնակիչները ։Շաբաթօրյակը դարձավ ոչ միայն աշխատանքային, այլ ուսուցողական` բարձրացնելով պատասխանատվությունը շրջակա միջավայրի հանդեպ;Շաբաթօրյակի ամփոփում Շաբաթօրյակին ներգրավված մարդկային ռեսուրս՝ 1360 մարդ:Շաբաթօրյակին ներգրավված տեխնիկայի քանակ՝ թվով 9Շաբաթօրյակում կիրառված գործիքներ՝ թվով 150Աղբից մաքրված պատմամշակութային, հուշարձաններ, հատուկ պահպանվող տարածքներ ՝ Մեծ հայրենական պատերազմի ...
Մանրամասն |
|
01.05.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ համայնքի բնակիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։Մայիսի 1-ը ողջ աշխարհի աշխատողների համերաշխության, իրենց իրավունքների պաշտպանության և ստեղծարար աշխատանքի մեծարման օրն է։ Այն հանդիսանում է լավագույն առիթը՝ բարձր գնահատելու մեր համայնքի բոլոր աշխատողների ներդրումը մեր համայնքի զարգացման, բարեկեցության և առաջընթացի գործում։Յուրաքանչյուր աշխատողի ազնիվ ու նվիրված աշխատանքը համայնքի կայունության, հասարակական համերաշխության և բարեկեցիկ ապագայի կերտման հիմնասյուներից մեկն է։ Հայտնում եմ իմ երախտագիտությունը բոլոր նրանց, ովքեր իրենց հետևողական աշխատանքով և պատասխանատվության բարձր զգացումով նպաստում են մեր համայնքի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը։Թող ...
Մանրամասն |
|
30.04.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Տաշիր համայնքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 3֊ին ժամը 10։00-ից իրականացվելու է համապետական շաբաթօրյակ։ Կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին, հիմնարկներին, դպրոցների և քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել համայնքի տարածքի մաքրման, կանաչապատման աշխատանքներին։ Ցույց տանք մեր հոգատարությունն ու սիրով վերաբերվենք այն միջավայրին, որտեղ ապրում ենք։
|
|
29.04.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ համաքաղաքացիներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Պարի միջազգային օրվա կապակցությամբ։Պարը մարդկային ինքնարտահայտման մի ձև է, որը միավորում է մշակույթներ, խոսում է սրտից սիրտ՝ առանց բառերի, և բերում է ուրախություն, ներդաշնակություն ու միասնականություն։ Այն ոչ միայն արվեստ է, այլև հզոր միջոց՝ հասարակության մեջ կապեր ստեղծելու, ավանդույթները պահպանելու և փոխանցելու հաջորդ սերունդներին։Մեր համայնքում պարի կարևորությունը միշտ բարձր է գնահատվել՝ թե՛ մշակութային միջոցառումներում, թե՛ կրթական և երիտասարդական նախաձեռնություններում։ Մենք հպարտանում ենք մեր պարարվեստի նվիրյալներով, ովքեր արժանապատվորեն ներկայացնում են մեր համայնքը տարբեր բեմերում։Այս խորհրդանշական օրը ուզում եմ երախտագիտություն հայտնել ...
Մանրամասն |
|
27.04.25
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՏԱՇԻՐՈՒՄ
|
Քաղաքացու օրվա միջոցառումների շարքը Տաշիր համայնքում սկսվեց ծառատունկով։ Համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը և համայնքի երիտասարդները ծառեր տնկեցին քաղաքային զբոսայգում` ի նշան համայնքի նկատմամբ հոգատարության և պատասխանատվության։ Քաղաքացու օրվա առթիվ ցուցահանդեսներ կազմակերպվեցին Տաշիրի արվեստի դպրոցում և Տաշիրի մշակույթի կենտրոնում: Տաշիրի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Շենացրու' պետությունդ, եղի'ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հրաշալի և արդյունավետ քննարկում կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանի հետ: Օրն ամփոփվեց տոնական համերգով:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |