Հայտարարություն Տաշիր համայնքի << Ամալյա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ >> ՀՈԱԿ-Ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝
․ Երաժշտության դաստիարակ - 1 հաստիքային միավոր:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ բանավոր և հարցազրույցի:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024թ. մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրի պահանջներին համապատասխանող անձը։ Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի որակավորման պահանջն է`
Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և երաժշտական կրթություն (երաժշտական կամ արվեստի դպրոց)։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում ( Ձև 1)
• Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ)
• Անձը հաստատող փաստաթուղթ
•Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
• Ինքնակենսագրություն ( Ձև 4)
• Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
•Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք։ Մրցույթն անց է կացվելու 2026 թվականի նոյեմբերի 06-ին։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 2026 թվականի նոյեմբեր 05-ը ներառյալ, ամեն օր ժամը 09:00-17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, ք.Տաշիր Կ.Դեմիրճյան փ թաղ. 4 շենք 66
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374-77-42-33-78 հեռախոսահամարով: