|
26.10.26
«ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳՐԻ ՓՈՐՁԸ COP17-ՈՒՄ
|
|
🌁COP17-ի շրջանակներում կլիմայական դիմակայունության և կենսաբազմազանության պահպանման բնահեն լուծումների քննարկումն անցկացվեց Տաշիրի «Կլիմայական կամուրջ» ծրագրի փորձի դիտարկմամբ և գնահատմամբ:Քննարկվեցին իրականացվող և նախատեսվող նախաձեռնությունները:♻️«Տաշիր+» ՏԱԽ-ի երիտասարդները ներկայացրին իրենց կողմից յուրովի մշակված բնապահպանական ծրագրեր՝ թափոնների կառավարման և էկոտուրիզմի ոլորտներում, որոնք, սկիզբ առնելով տեղական մակարդակում, կարող են դառնալ գլոբալ փոփոխությունների նախահիմք:🦩Ծրագրի արդյունքներից է նաև քաղաքին յուրահատուկ տեսք հաղորդող արագիլի որմնանկարը։📸 Իսկ հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 11:00-19:00, Կանաչ զոնայում (ԵՄ Տաղավար, 3-րդ հարկ) անցկացվելու է լուսանկարչական ...
Մանրամասն |
|
|
23.10.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՄԻԽԱՅԵԼՈՎԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐ
|
|
🚧 Միխայելովկա բնակավայրում շարունակվում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները:Աշխատանքներն ուղղված են ճանապարհային ենթակառուցվածքների ու երթևեկության պայմանների բարելավմանը։Աշխատանքների իրականացման վայր է այցելել Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին, դիտարկելու գործընթացը և հետևելու իրականացմանը։Բարեկարգ ճանապարհները հեշտացնում են տեղաշարժը բնակավայրում, ավելի հարմարավետ դարձնում տրանսպորտային հաղորդակցությունը և նպաստում բնակավայրի ընդհանուր միջավայրի բարելավմանը։Համայնքում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների նպատակն է փուլ առ փուլ բարելավել բնակավայրերի ճանապարհային պայմանները:
|
|
|
20.10.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ
|
|
Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանն աշխատանքային խմբի հետ այցելել է Տաշիրի Թումանյան փողոց՝ սալարկման աշխատանքների իրականացման վայր՝ տեղում ծանոթանալու ծրագրի իրականացման ընթացքին և գնահատելու կատարման որակը: 🛣️Այցի ընթացքում համայնքի ղեկավարը ոլորտային պատաախանատուների հետ դիտարկել է կատարված աշխատանքները՝ կարևորելով վերջիններիս համապատասխանությունը սահմանված պահանջներին և չափանիշներին: 🛣️Ճանապարհների և հարակից տարածքների բարեկարգումը համայնքային ենթակառուցվածքների զարգացման կարևոր ուղղություններից է։ Սալարկման աշխատանքները միտված են բնակավայրերի բարեկարգմանը, տեղաշարժի հարմարավետության բարձրացմանը և բնակիչների համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը։
|
|
|
16.10.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ
|
|
Տաշիր համայնքում շարունակվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքները: Տաշիրի «Կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ-ը պարբերաբար իրականացնում է ճանապարհների հարթեցման և վերականգնման աշխատանքներ՝ նպաստելով բնակավայրային ենթակառուցվածքների բարելավմանը։Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված աշխատանքները համայնքում շարունակական բնույթ են կրում և ուղղված են բնակիչների առօրյա տեղաշարժն ու հարմարավետությունն ապահովելուն: 📍Տաշիր, Արևային փողոց
|
|
|
15.10.26
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԹՐԳՈՒ ՄՈՒՐԵՇ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
|
|
🇦🇲🇹🇩Ռումինիայի Թրգու Մուրեշ քաղաքի պատվիրակության այցը հագեցած էր ճանաչողական, մշակութային և տոնական միջոցառումներով։Եռօրյա այցի շրջանակներում պատվիրակությունն այցելեց «Ալաշկերտ» պանրի գործարան՝ ծանոթանալով պանրագործության ավանդույթներին և տեղական արտադրությանը, ինչպես նաև Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան՝ բացահայտելով տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը։Թրգու Մուրեշի պատվիրակությունը մասնակցեց Տաշիր քաղաքի հիմնադրման առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին և Պանրի փառատոնին՝ հաղորդակից դառնալով մեր համայնքի ավանդույթներին, մշակույթին ու ազգային խոհանոցին։Այսպիսի այցելությունները կարևոր են միջմշակութային կապերի ամրապնդման և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ...
Մանրամասն |
|
|
12.10.26
«ՏԱՆԻՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ»․ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ԿԻՆՈՅԻ ԼԵԶՎՈՎ
|
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մշակույթի զարգացման հիմնադրամը իրականացնում է «Տանիքը՝ Հայաստան» ծրագիրը, որի շրջանակում հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և համայնքային կյանքին նվիրված մեկամսյա կինոծրագիր։ Կինոծրագիրը ներառում է 12 ցուցադրություն՝ ծրագրի պաշտոնական բացման ֆիլմը և Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ։ Ընտրված ֆիլմերի միջոցով ներկայացվում են ՀՀ-ում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների ժողովուրդների մշակույթը, ավանդույթները, լեզուն, ...
Մանրամասն |
|
|
10.10.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Հարգարժա՛ն հյուրեր, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, սիրելի՛ տաշիրցիներ և մեր համայնքի թանկագին բարեկամներ, Սրտանց ողջունում եմ բոլորիդ Տաշիր համայնքի մշակութային և տնտեսական կյանքում այս բացառիկ ու նշանակալի իրադարձության առիթով: Այսօր մենք համախմբվել ենք նշելու կրկնակի տոն, որն իր մեջ ամփոփում է մեր տարածաշրջանի անցյալի հարուստ ժառանգությունն ու ներկայի շոշափելի ձեռքբերումները՝ Տաշիր քաղաքի հիմնադրման 182-ամյակը և արդեն ավանդական դարձած Պանրի ամենամյա փառատոնը: 182 տարվա պատմական ուղին Տաշիրի համար եղել է արարման, փորձությունների հաղթահարման և մշտական զարգացման տարեգրություն: Այդ պատմությունը կերտվել է սերունդների ազնիվ աշխատանքի, հայրենասիրության և սեփական հողին անդավաճան նվիրումի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |