|
17.06.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 14:30-ին , Տաշիրհամայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ.Սարգսյան 94) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2027 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների Տաշիր համայնքի բնապահպանական վճարների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2026 թվականի մայիսի 22-ի N 57-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին, 2. Հայստանի Հանրապետությաան ...
Մանրամասն |
|
|
16.06.26
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
|
|
Տաշիր համայնքում «Կայուն էներգիայի շաբաթ 2026» միջոցառումների շրջանակում կազմակերպվեց «Մաքուր, անվտանգ, մրցունակ և էներգետիկ միություն» խորագրով տոնական և ուսուցողական խաղ-վիկտորինա: Միջոցառմանը մասնակցում էին համայնքի հինգ մանկապարտեզների սաներից կազմված թիմերը։ Փոքրիկները հանդես եկան բնության ու էներգիայի տարրերն արտացոլող հետաքրքիր անվանումներով. «Ծառ» — Տաշիրի թիվ 1 մանկապարտեզ «Ծիածան» — Սարչապետի «Պարտեզ» մանկապարտեզ «Արևներ» — Տաշիրի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 4 մանկապարտեզ «Մոլորակ» — Տաշիրի թիվ 3 մանկապարտեզ «Աստղիկներ» — Մեծավանի «Գույների աշխարհ» ...
Մանրամասն |
|
|
15.06.26
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ 2026 ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՂԵՑԻԿ ՕՐԻՆԱԿ
|
|
Տաշիրի համար 1 մանկապարտեզը պատրաստել է նաև գեղեցիկ պաստառ՝ նվիրված մեր մոլորակի պահպանմանը և արևային էներգիայի կարևորությանը։ Պաստառը կոչ է անում գնահատել վերականգնվող էներգիայի աղբյուրները, հոգատար վերաբերմունք ցուցաբերել շրջակա միջավայրի նկատմամբ և միասին նպաստել ավելի մաքուր ու կայուն ապագայի կառուցմանը։
|
|
|
13.06.26
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ 2026-Ը ՏԱՇԻՐՈՒՄ
|
|
🌿 Լեռնահովիտի Ս.Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ստեղծագործական թռիչքը՝ թափոնից դեպի կայուն էներգիա Մեր մոլորակի ապագան և կայուն էներգիայի անցումը սկսվում են հենց այսօրվա սերնդի պատասխանատու ու հոգատար վերաբերմունքից։ «Կայուն էներգիա 2026» նախաձեռնության շրջանակում մեր տաղանդավոր աշակերտները սեփական ձեռքերով կյանքի են կոչել մի յուրահատուկ ցուցահանդես, որը լավագույնս ապացուցում է՝ թափոնների վերամշակումն ու «երկրորդ կյանք» տալու մշակույթն ուղղակիորեն կապված են էներգիայի խնայողության և բնության պահպանության հետ։Ցանկացած իր՝ լինի դա ստվարաթուղթ, պլաստիկ, թե փայտ, արտադրվելու համար ծախսում է մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա։ Մեր երեխաները չեն թափել ...
Մանրամասն |
|
|
12.06.26
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱ- 2026
|
|
Տաշիր համայնքի Լեռնահովիտի Ս.Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները՝ հանուն կանաչ ու կայուն ապագայի🌱Նախագծի շրջանակներում աշակերտների կողմից իրականացվել են համայնքային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք միտված էին կայուն էներգիայի կարևորության արժևորմանը։Մասնավորապես, սովորողների նախաձեռնությամբ ստեղծվել են «Կանաչ էներգիայի դեմքերը» տեսաշարը, որի ընթացքում հարցազրույցներ են անցկացվել արևային տեխնոլոգիաներ կիրառող համագյուղացիների հետ՝ վերջիններիս հաջողված փորձը տարածելու նպատակով։Աշակերտները սեփական ուժերով նախագծել, տպագրել և համայնքի բնակիչներին են բաժանել տեղեկատվական պատկերազարդ բուկլետներ։ Այս համալիր մոտեցումը թույլ տվեց կանաչ էներգիայի գաղափարները հասանելի դարձնել ...
Մանրամասն |
|
|
11.06.26
ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ' ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
|
|
«Կայուն էներգիայի շաբաթ 2026»-ի շրջանակներում «Տաշիր Պլյուս»-ը ներկայացնում է իրականացված աշխատանքների արդյունքները։ Մեր մոտեցումը հիմնված է պարզ սկզբունքի վրա՝ ոչ թե ցանկություններ, այլ՝ կոնկրետ քայլեր, որոնք փոխում են համայնքի դիմագիծը։Համակարգված աշխատանքի արդյունքում արձանագրել ենք հաջողություններ երկու կարևոր ուղղություններով․✅ Վերաստեղծված գաղափարներ և կանաչ մտածելակերպ. Թափոնների վերաիմաստավորումից մինչև համայնքային հարմարավետ կենտրոնների ստեղծում։ Մենք ապացուցում ենք, որ ռեսուրսների խելամիտ կառավարումը կարող է ստեղծել նոր արժեք՝ հիմք դնելով ավելի կայուն ապագայի։✅ Էներգաարդյունավետություն և տեխնոլոգիական լուծումներ. Ժամանակակից ջերմոցային տնտեսություններ, բարելավված ...
Մանրամասն |
|
|
09.06.26
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ 2026 ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
|
«Տաշիր Պլյուս»-ի կանաչ էջերը 🌿Մեր նոր տեղեկատվական բուկլետներն արդեն պատրաստ են։ Այստեղ հակիրճ ու պարզ ներկայացրել ենք, թե ինչպես կարող ենք մեր համայնքում անցում կատարել կայուն ու մաքուր էներգիայի։💡 Ինչո՞ւ թերթել այն.Խնայողություն.Իմացիր, թե ինչպես նվազեցնել կոմունալ ծախսերը։Մաքուր օդ.Ծանոթացիր արևային ու քամու էներգիայի օգուտներին։Գործնական քայլեր.Սկանավորիր QR կոդը և ստացիր օգտակար ուղեցույցներ💚 Ստեղծենք էներգախնայող ու առողջ ապագա միասին։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |