|
03.12.25
Տաշիր համայնքում անցկացվել են 2026 թվականի բյուջեի և տեղական տուրքերի նախագծերի հանրային քննարկումները
|
|
2025 թվականի նոյեմբերի 29–30-ին Տաշիր համայնքապետարանում տեղի ունեցան կարևոր հանրային քննարկումներ, որոնք վերաբերում էին համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծին և տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի սահմանմանը։Նոյեմբերի 29-ին կայացավ համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու նախագծի հանրային քննարկումը։Նոյեմբերի 30-ին անցկացվեց Տաշիր համայնքի 2026 թվականի բյուջեի հանրային քննարկումը։Քննարկումները վարում էր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը։ Մասնակցեցին համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Բաղդասարյանը, աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը, վարչական ղեկավարներ, ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման ու գանձնման բաժինների աշխատակիցներ, ...
Մանրամասն |
|
|
29.11.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԱՐԱՏՈՎԿԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
|
Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը աշխատանքային այցով եղել է Սարատովկա բնակավայրում և հանդիպել բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում ղեկավարը ներկայացրել է առաջիկայում նախատեսվող աշխատանքներն ու ծրագրերը, իսկ բնակիչները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները՝ հատկապես ճանապարհների բարեկարգման, ենթակառուցվածքների հետ կապված հարցերը։ Համայնքի ղեկավարը նշել է, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն համապատասխան ստորաբաժանումների հետ և ըստ կարևորության ներառվելու են աշխատանքների ընթացիկ պլանում։
|
|
|
28.11.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԵՏ
|
|
Նոյեմբերի 27-ին Տաշիրի համայնքապետարանում ՀՀ Լոռու մարզպետի օգնական Հայկ Հակոբյանը և Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը հանդիպեցին Արցախից տեղահանված և Տաշիր քաղաքում բնակություն հաստատած արցախցիների հետ՝ ներկայացնելով ՀՀ կառավարության բնակարանային ապահովման ծրագրի կարգն ու առանձնահատկությունները։ Տեղում քննարկվեցին վեր հանված հարցերն ու խնդիրները։ Նմանատիպ հանդիպումները Տաշիր համայնքում կրում են պարբերական բնույթ՝ նպատակ ունենալով բարձրացնել արցախցիների իրազեկվածության մակարդակը։
|
|
|
28.11.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԿԱԹՆԱՌԱՏՈՒՄ
|
|
Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը Տաշիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Բաղդասարյանի, տեղակալ Արթուր Պողոսյանի, ինչպես նաև համայնքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների հետ աշխատանքային այցով այցելել է Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայր՝ սուբվենցիոն ծրագրով իրականացվող փողոցների սալարկման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով։Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը հետևել է շինարարական գործընթացներին, ծանոթացել կատարված ու ընթացող աշխատանքներին։ Էդգար Արշակյանը շինհրապարակում խոսել է պատասխանատու աշխատակիցների և շինարարների հետ, ներկայացրել արձանագրված որոշ թերություններ և հանձնարարել դրանք շտկել սահմանված ժամկետներում: Համայնքի ղեկավարը կարևորել է աշխատանքների որակը ...
Մանրամասն |
|
|
27.11.25
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԵՂՎԱՀՈՎԻՏ
|
|
Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ, աշխատանքային այցով գտնվել է Մեղվահովիտ բնակավայրում՝ տեղում հետևելու սուբվենցիոն ծրագրով իրականացվող փողոցի տուֆ քարով սալարկման աշխատանքների ընթացքին։Այցի ընթացքում համայնքի ղեկավարը բնակավայլի վարչական ղեկավար Համեստ Շահբազյանի հետ շրջեց գյուղում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին և գնահատեց դրանց ընթացքը։Նշված սալարկման աշխատանքները կարևոր նշանակություն ունեն բնակավայրի ներքին ճանապարհների բարելավման, բնակիչների անվտանգ ու հարմարավետ տեղաշարժի ապահովման, ինչպես նաև համայնքի ենթակառուցվածքների զարգացման համար։Տեղում ուսումնասիրելով գործընթացը՝ Էդգար Արշակյանը ընդգծել է, որ համայնքապետարանը շարունակելու է ...
Մանրամասն |
|
|
25.11.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ,Տեղեկացնում ենք, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում, իսկ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում։Վերոնշյալ օրենսդրությամբ ...
Մանրամասն |
|
|
18.11.25
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԼԻԳԱ
|
|
ՀՀ Լոռու մարզի Մեդովկայի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ մարզադահլիճում կայացավ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլը:Մասնակցեցին համայնքի ընդհանուր թվով չորս հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարանների աշակերտներից ձևավորված թիմերը։Առաջին տեղը զբաղեցրեց ՀՀ Լոռու մարզի << Տաշիրի Արտակ Աղեկյանի թիվ 2 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ թիմը , երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին ՀՀ Լոռու մարզի << Մեդովկայի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ և ՀՀ Լոռու մարզի<< Նորաշենի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ թիմերը : Մրցանակային ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |