|
25.04.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ, Տաշիր համայնքի բնակիչներ,Շնորհավորում եմ ձեզ Քաղաքացու օրվա կապակցությամբ։Այս օրը խորհրդանշում է քաղաքացիական գիտակցության, իրավագիտակցության և հասարակական պատասխանատվության կարևորությունը։ Այն առիթ է վերարժևորելու մեր դերը համայնքային և պետական կյանքում, ամրապնդելու փոխադարձ հարգանքի, համերաշխության և օրենքի գերակայության վրա հիմնված արժեքները։Քաղաքացի լինելը նշանակում է ոչ միայն օգտվել սահմանված իրավունքներից, այլև կրել պատասխանատվություն համայնքի զարգացման, հանրային շահի պահպանման և ընդհանուր բարեկեցության ապահովման գործում։ Համոզված եմ, որ ձեր ակտիվ մասնակցությունը և հետևողական աշխատանքը շարունակելու են նպաստել մեր համայնքի կայուն առաջընթացին։Մաղթում եմ ձեզ առողջություն, ...
Մանրամասն |
|
|
25.04.26
ՏԱՇԻՐԲՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ
|
|
Տաշիր համայնքում Քաղաքացու օրը նշվեց «Մենք ենք մեր պետությունը» խորագրով՝ ընդգծելով յուրաքանչյուր քաղաքացու դերը երկրի զարգացման գործում։Օրվա շրջանակում անցկացվեց բանախոսություն երիտասարդների հետ, որի ընթացքում խոսվեց քաղաքացիական գիտակցության, իրավունքների և պարտականությունների կարևորության մասին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև քննարկումների միջոցով արտահայտել իրենց կարծիքներն ու դիտարկումները։Բանախոսությանը հաջորդեց մշակութային միջոցառումը, որտեղ համայնքի ստեղծագործական խմբերը ներկայացրին հայրենասիրական երգեր, պարեր և գեղարվեստական համարներ՝ ստեղծելով տոնական ու ոգեշնչող մթնոլորտ։Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ միասնական ու գիտակից քաղաքացիներն են ձևավորում ամուր ...
Մանրամասն |
|
|
24.04.26
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՐՆ
|
|
Այսօր Տաշիրը լռությամբ ու խոնարհումով հիշեց… Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարները, հոգևոր հայրերը, կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչները, դպրոցականները միավորվեցին՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի սրբազան հիշատակին։ Խոնարհված ծաղիկները խոսում էին ավելին, քան բառերը… Դրանք մեր հիշողությունն էին, մեր ցավը, մեր պահանջը։ Օրվա խորհրդով լեցուն միջոցառումը շարունակվեց Տաշիրի մշակույթի կենտրոնում, որտեղ հնչեցին հուզիչ խոսքեր ու ներկայացումներ՝ հիշեցնելով, որ մենք հիշում ենք… և երբեք չենք մոռանա։
|
|
|
22.04.26
ՀՀ Կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»
|
|
🌱 Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ 🔸 գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,🔸 հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության ...
Մանրամասն |
|
|
21.04.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ և ԱՆՑԿԱՑՎԵՑ ՖՈՒՏԶԱԼԻ ՄՐՑԱՇԱՐԻ 1-ԻՆ՝ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
|
|
«ՀՀ Վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» սպորտային մրցաշարի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Տաշիր համայնքում կազմակերպվեց և անցկացվեց ֆուտզալի մրցաշարի 1-ին՝ միջհամայնքային փուլը, որին մասնակցում էին Տաշիր հայանքի Նորաշեն, Սարչապետ, Մեդովկա , Մեծավանի թիվ 2 միջնակարգ և Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցների հավաքական թիմերը։ Թեժ և համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Տաշիրի թիվ 1 հիմնական ...
Մանրամասն |
|
|
21.04.26
ԵՐևԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
|
|
Երևանում տեղի ունեցավ «Երիտասարդական քաղաքականությունները համայնքներում» ազգային համաժողովը, որը միավորել էր տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, պետական գերատեսչությունների պատասխանատուներին, երիտասարդական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ոլորտի փորձագետներին և երիտասարդական աշխատողներին։Համաժողովը ծառայեց որպես կարևոր հարթակ՝ փորձի փոխանակման, համագործակցության ամրապնդման և համայնքային մակարդակում երիտասարդական քաղաքականությունների զարգացման հեռանկարների քննարկման համար։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ծրագրերը, կիսվելու հաջողված փորձով և բարձրաձայնելու առկա խնդիրները։Միջոցառման առանցքային նպատակը ...
Մանրամասն |
|
|
20.04.26
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏԻ Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ ՊԱՏՎԱՎՈՐ ԵՐՐՈՐԴ ՏԵՂԸ
|
|
Ավարտվեց ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2026 թվականի եզրափակիչ փուլը։Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմը հանրապետական փուլում ցուցաբերել է բարձր մարզական վարպետություն և զբաղեցրել պատվավոր երրորդ տեղը։Մարզիկներն արժանապատվորեն ներկայացրին համայնքն ու դպրոցը՝ ցուցադրելով կամք, համախմբվածություն և հաղթանակի ձգտում։ Այս արդյունքը տարիների աշխատանքի, նվիրվածության և թիմային ոգու լավագույն ապացույցն է։Տաշիրի համայնքապետարանը շնորհավորում է դպրոցի տնօրինությանը, մարզիկներին, մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հաջողության մեջ։ ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |