Բովանդակություն * | Խորհրդակցությունը վարում էր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը: Խորհրդակցությանը մասնակցել համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդակնը, աշխատակազմի քարտուղարը, համայնքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների պետերը։ Համայքնի ղեկավարը ողջունեց ներկաներին, շնորհավորել նոր 2024 թվականը և մաղթել արգասավոր աշխատանք նոր տարում : Այնուհետև Է. Արշակյանը ամփոփելով 2023 թվականի Տաշիրի համայնքապետարանի ձեռք բերումները և բացթողումները, նշեց 2024 թվականի Տաշիր համայնքի առաջնահերթությունները և դրանց լուծման ուղղությունները : Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտմերի հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Նաթելլա Մուրադյանը ներկայացրեց 2023 թվականի սեփական եկամուտների ցուցանիշները: Էդգար Արշակյանը նշեց, որ հավաքագրված ցուցանիշները գոհացուցիչ են, սակայն պետք է անել առավելագույնն` ինչպես հարկերի հավաքագրման, այնպես էլ դրա կարևորությունը բնակչությանն իրազեկելու ուղղությամբ։ Անդրադարձ կատարեց նաև համայնքում 2024 թվականին համար ներկայացված սուբվենցիոն ծրագրերին: Ոլորտային պատասխանատուները ներկայացրեցին առկա խնդիրները, բնակիչների առաջարկություններն ու դիտողությունները: Համայնքի ղեկավարը աշխատակազմի քարտուղարին և ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց տեղում ուսումնասիրել բնակիչների կողմից բարձրացված հարցերը և ներկայացնել ձեռնարկված միջոցների ու կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ 2024 թվականին բնակավայրեր այցելությունները ևս կրելու են շարունակական բնույթ՝ կարևոր խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար։ |