Բովանդակություն * | 2021 թվականի դեկտեբերի 15-ին Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի մոտ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի քարտուղարը, աշխատակազմի բաժինների պետերը և բնակավայրերի վարչական ղեկավարները: Համայնքի ղեկավարը ներկաներին հայտնեց , որ ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի Տաշիր համյնքի 2022 թվականի բյուջեն և տեղական տուրքերի և վճարների դրւյքաչափերը 2022 թվականի համար: Նա նշեց որ որոշումների նախագծերը հանրային քննարկումից հետո ուղարյվել են ՀՀ արձարադատության նախարարություն րավական փորձաքննության: Համայնքի ղեկավարը հիշեցրեց նաև, որ ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրումը ը լայն հնարավորություն է տալիս ներկայացնել սուբվենցիոն ծրագրեր պետական համաֆինանսավորման նպատակով: Ինչպես նախորդ տարիներին , այս տարի նույնպես կտնտեսվեն ֆինասական միջոցներ, որոնք կուղղվեն համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը: Քննարկվեցին նաև քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին, չսահմանված վայրերում բացօթյա առևտրին, համայնքապետարանի ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին ծառայություների մատուցման որակին առնչվող հարցեր և տրվեցին հանձնարարականներ համապատասխան բաժինների պետերին և պատասխանատուներին: Քննարկվեցին նաև համայնքապետարանի գործառույթներին վերաբերող այլ խնդիրներ և տրվեցին հանձնարարականներ դրանց լուծման նպատակով:
|