Այսօր: Չորեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2021թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 26/03/2021 11:00
Վարող ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՆՈՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԳԱԳԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ՌՈՒԲԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ՄԱՐԴՈՅԱՆ, ՌՈՒԲԵՆ ԴԱՎՈՅԱՆ, ՌՈՒԲԵՆ ԴԱՎՈՅԱՆ, ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀԱՄԵՍՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ, ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ԽՌՈՅԱՆ, ՆՈՒՆԵ ՍՈԼՈՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Տաշիր համայնքի ղեկավարի մոտ խորհրդակցություն
Բովանդակություն *

Սույն թվականի մարտի 26-ին Տաշիր համայնքի ղեկավարի նստավարում կայացավ հերթական խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալը, հաամյքնի բնակավայրերի վարչական ղեկավարները, բաժնի պետեր ։ Մինչև Ավագանուն բյուջեի կատրման 1-ին եռամսյակի մասին հաղորդումը ներկայացնելը՝ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը ներկայացրեց բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը ։ Համայնքի ղեկավարը նկատեց, որ չնայած գրանցվել է եկամուտների հավաքագրման դրական դինամիկա։ Խորհրդակցության ժամանակ համայնքի ղեկավարը հայտնեց, որ ավարտվել են Գերմանիայի միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող Տաշիրի քաղաքացիների սպասարկման գրասենյակի վերակառուցման և վերանորոգման աշխատանքերը,որը ներառում էր համայնքապետարանում համապատասխան սենյակի վերանորոգում, համակարգչային սարքավորումների և Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) ներդրում: Մոտ ապագայում սկսվելու են գրասենյակի աշխատանքները։ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) նպատակն է կենտրոնացնել համայնքապետարանի կողմից տրամադրվող ծառայությունների մատուցումը «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն` կիրառելով գերմանական փորձը: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը հնարավորություն կտա բարձրացնելու հանրային ծառայությունների արդյունավետությունը, թափանցիկություն և քաղաքացիամետ մոտեցումը։ Քանի որ բնակավայրերում նույնպես տեղադրվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ , որը հարթակ է որն հնարավորություն է տալիս համայնքապետարաններին իրականացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, կառավարել համայնքի բյուջեն և գույքը, տրամադրել տեղեկանքներ և թույլտվություններ, համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Տաշիր համայնքի ղեկավարը վարչական ղեկավարներին հանձնարարեց հետայսու փաստաթղթաշրջանառությունը իրականցնել միայն ՀԿՏՀ համակարգի միջոցով և ապահովել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարականի ժամկետում կատարումը։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner