Այսօր: Երեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2022թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 9
 
Համար 9Ամսաթիվ 15/12/2021 11:30
Վարող ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՆՈՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԳԱԳԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ՌՈՒԲԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ՀԱՄԵՍՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ, ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ԽՌՈՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ՄԱՐԴՈՅԱՆ, ՌՈՒԲԵՆ ԴԱՎՈՅԱՆ, ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՆՈՒՆԵ ՍՈԼՈՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Տաշիր համայնքի ղեկավարի մոտ խորհրդակցություն
Բովանդակություն *

2021  թվականի դեկտեբերի 15-ին Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի մոտ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի քարտուղարը, աշխատակազմի բաժինների պետերը և բնակավայրերի վարչական ղեկավարները: Համայնքի ղեկավարը ներկաներին հայտնեց , որ   ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի Տաշիր համյնքի 2022 թվականի բյուջեն և տեղական տուրքերի և վճարների դրւյքաչափերը 2022 թվականի համար: Նա նշեց որ որոշումների նախագծերը  հանրային քննարկումից հետո  ուղարյվել են ՀՀ արձարադատության նախարարություն րավական փորձաքննության:
Համայնքի ղեկավարը հիշեցրեց նաև, որ ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրումը ը լայն հնարավորություն է տալիս ներկայացնել  սուբվենցիոն ծրագրեր պետական համաֆինանսավորման նպատակով: Ինչպես նախորդ տարիներին , այս տարի նույնպես կտնտեսվեն ֆինասական միջոցներ, որոնք կուղղվեն համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը:
Քննարկվեցին նաև քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին, չսահմանված վայրերում բացօթյա առևտրին,  համայնքապետարանի ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին ծառայություների մատուցման որակին առնչվող հարցեր և տրվեցին հանձնարարականներ համապատասխան բաժինների պետերին և պատասխանատուներին:
Քննարկվեցին նաև համայնքապետարանի գործառույթներին վերաբերող այլ խնդիրներ և տրվեցին հանձնարարականներ դրանց լուծման նպատակով:

 

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner