Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջի կատարման մասին » որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված« Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջի կատարման մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2025 թվականի հունվարի 27-ից փետրվարի 10-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2025 թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջի կատարման մասին» որոշման նախագծի հանրային քննարկում