Հայտարարվում է մրցույթ՝ Մեծավանի <<Գույների աշխարհ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ուսումական գծով տեղակալի /մեթոդիստի/ (0,25 դրույք) և երաժշության դաստիարակի ( 0.5 դրույք) թափուր տեղերի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ըստ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից մշակված հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին :
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• դիմում (Ձև 1). • կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
• անձը հաստատող փաստաթուղթ.
• աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում). • ինքնակենսագրություն (Ձև 4)
• մեկ լուսանկար` 3x4 չափի.
• այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
• Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են Տաշիր համայնքի Մեծավան գյուղի «Գույների աշխարհ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում 2025թ. նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ դեկտեմբերի 22-ին, ժամը 15:00-ին (դաստիարակի մրցույթ) և 16:00-ին (երաժշության դաստիարակի մրցույթ) Մեծավանի «Գույների աշխարհ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում, հասցեն՝ գ. Մեծավան, Զ.Անդրանիկի 38 Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՝ +37477072959 հեռախոսահամարով: