Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու ««ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակավայրերի միջբնակավայրերի և ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին», «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի համար 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տիպային շենքի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին»», ««ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի փողոցների լուսավորության համակարգի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին»», ««ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան, Սարչապետ, Նովոսելցովո, Մեդովկա, Միխայելովկա, Նորաշեն, Սարատովկա, Մեղվահովիտ, Դաշտադեմ, Պետրովկա բնակավայրերում սպորտային և մանկական խաղահրապարակների ստեղծում/կահավորում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին», ««ՀՀ Լոռու մարզի Տաշիր Սարչապետ բնակավայրի «Պարտեզ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տիպային շենքի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին», «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Ապավեն, Արծնի, Լեռնահովիտ, Ձորամուտ, Մեծավան, Նորաշեն, Պետրովկա, Պաղաղբյուր բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում/վերանորոգում/ընդլայնում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին», «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգում/կառուցում՝ ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94 հասցեում գտնվող Տաշիր համայնքի համայնքապետարանի վարչական շենքի կապիտալ վերանորոգում՝ էներգիախնայող միջոցների կիրառմամբ, ք. Տաշիր, Երեւանյան փ. 14 շ. հարեւանությամբ տաղավարների կառուցում, ք. Տաշիր, Սայաթ-Նովա 5 հասցեում գտնվող մարզառողջարարական համալիրի վերանորոգում։ Պաղաղբյուր բնակավայրի վարչական շենքի տանիքի վերանորոգում՝ էներգախնայող միջոցների կիրառմամբ, Ձորամուտ բնակավայրի վարչական շենքի մասնակի վերանորոգում՝ էներգախնայող միջոցների կիրառմամբ, Պրիվոլնոյե բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերափոխումը մարզադահլիճի, Նորաշեն բնակավայրի վարչական շենքի վերանորոգում, Կաթնառատ բնակավայրի մշակույթի տան շենքի հիմնանորոգում եւ Կաթնառատ բնակավայրի վարչական շենքի վերանորոգում, Արծնի բնակավայրի հանդիսությունների սրահի վերանորոգում, Գոգավան բնակավայրի տեղեկատվական կենտրոնի կառուցում » սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին», «Տաշիր համայնքի Ապավեն, Արծնի, Լեռնահովիտ, Ձորամուտ, Մեծավան, Նորաշեն, Պաղաղբյուր, Սարչապետ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ»սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին«, « Տաշիր գետի հենապատերի վերակառուցում և ջրահեռացում » սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին», «Տաշիր համայնքի Ապավեն, Արծնի, Լեռնահովիտ, Ձորամուտ, Մեծավան, Նորաշեն, Պաղաղբյուր, Սարչապետ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ տուֆ քարով սալարկմամբ» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին» որոշումների նախագծերի հանրային բաց լսումների ն կամ քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված որոշման նախագծերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2026 թվականի 17- ից հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2026 թվականի օգոստոսի 01-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագծերի հանրային քննարկում: