Բովանդակություն * |
2022 թվականի մարտի 3-ին Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալը, բնակավայրերի վարչական ղեկավարները, աշխատակազմի քարտուղարը, աշխատակազմի պատասխանատու բաժինների պետերը և այլ աշխատակիցներ։ Քննարկվեցին մի շարք առանցքային հարցեր, որոնք վերաբերում էին սեփական եկամուտների հավաքագրմանը և համյանքում 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Խորհրդակցության ընթացքում վարչական ղեկավարները և բաժնի պետերը ներկայացրեցին 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին կատարված աշխատանքների մասին տեղեկատվությունը և հանդես եկան առաջարկություններով, որոնք վերաբերում էին աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրներին և դրանց վերացմանն ուղղված աշխատանքներին: Ամփոփելով քննարվող հարցերն ու առաջարկությունները` համայնքի ղեկավարը տվեց հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ։ |