Բովանդակություն * | Խորհրդակցությանը մասնակցել են խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները և համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ։ Էդգար Արշակյանը համայնքի համաչափ զարգացման տեսանկյունից` կարևորել է վարչական ղեկավարների և համայնքապետարանի սերտ համագործակցության ուղղությամբ նոր և առավել արդյունավետ քայլերի ձեռնարկումը։Ըստ Արշակյանի` այս տեսանկյունից կարևոր է նաև սեփական եկամուտների հավաքագրումը. ցուցանիշները գոհացուցիչ չեն, պետք է անել առավելագույնն` ինչպես հարկերի հավաքագրման, այնպես էլ դրա կարևորությունը բնակչությանն իրազեկելու ուղղությամբ։ Հենց սեփական եկամուտների հավաքագրումն է թույլ տալիս իրականացնել նոր ծրագրեր, հայտ ներկայացնել առավել շատ սուբվենցիոն ծրագրերի, ուստի քաղաքացին, վճարելով հարկերը, նպաստում է համայնքի կայուն զարգացմանը։
Համայնքի ղեկավարը նաև մի շարք հանձնարարականներ է տվել, լսել վարչական ղեկավարներին, իսկ համայնքապետի` բնակավայրեր այցելությունները շարունակական բնույթ են կրելու, որպեսզի ուշադրության կենտրոնում լինեն բոլոր կարևոր խնդիրները։ |